Մենք չենք համակերպվելու. Վրաց Պատրիարքը կոշտ նամակ է հղել ադրբեջանցիներին
ГрузияՎրաց Պատիարք Իլյա երկրորդը նամակ է գրել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ պահանջելով թույլ տալ վրաց ուխտավորներին մուտք գործել երկու երկրների սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիր: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
«Այսօր ադրբեջանական կողմի պնդումները միանգամայն անհասականալի են, քանի որ նրանք 2019 թվականից փաստացի մեզ զրկեցին Չիչխիտուրիի և Ուդաբնոյի վանքերից, որոնց կողքին կառուցեցին սահմանային գոտիներ և ամբողջությամբ արգելեցին այնտեղ այցելող ուխտավորների, զբոսաշրջիկների և նույնիսկ հոգևարականների մուտքը, որի հետ, բնականաբար, մենք չենք համակերպվի։ Թե ինչի հիման վրա է փոխվել մինչ այժմ գոյություն ունեցող իրավիճակը, անհասականալի է։ Համարում ենք, որ մինչև չավարտվի սահմանազատման գործընթացը մենք պետք է անհապաղ վերականգնենք ստատուս-քվոն, որը գոյություն ունի մինչ օրս, և իհարկե, վերսկսենք Ուդաբնո և Չիչխիտուրի այցելությունները՝ հոգևորականների, ուխտավորների և զբոսաշրջիկների համար»,- Georgia Online-ը մեջբերել է Պատրիարքի խոսքերը։
Նամակում Իլյա Երկրորդը նշել է, որ դեռևս խորհրդային տարիներին երկու երկրների միջևս ստորագրված պայմանագրի համաձայն՝ Ուդաբնոյի և Չիչխիտուրի վանքերը Վրաստանի սահմաններում էին, իսկ Բերտուբանին, որը նաև Դավիթ Գարեջի համալիրի մաս է կազմում, մնում էր ադրբեջանական կողմում:
Վրաստանի Պատրիարքը նշել է նաև, որ նման տարածքներում փաստացի վիճակի պահպանումը պարտադիր է միջազգային օրենսդրության համաձայն, և իրավիճակը փոխելն առանց մեկ այլ պետության համաձայնության և բռնի գործողությունների միջոցով անընդունելի է։