Աբխազիան բացում է Վրաստանի հետ սահմանը

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Աբխազիան որոշել է չեղարկել Վրաստանի հետ սահմանի հատման ժամանակավոր սահմանափակումները, գրում է ТАСС-ը:
Մինչ այս Աբխազիան այդ սահմանափակումները կիրառել էր անվտանգությունից ելնելով:
Ինչպես նշվում է, Աբխազիան նման որոշում է ընդունել Անդրկովկասում անվտանգությանն ու կայունությանը նվիրված ժնևյան քննարկումների փուլի շրջանակներում:
«Աբխազական կողմը տեղեկացրել է Վրաստանի հետ սահմանին ժամանակավոր սահմանափակումների վերացման մասին»,- նշել են ԱԳՆ-ից։