Ահազանգ. Սիրիայի հյուսիում մեր հայրենակիցները գնդակոծության տակ են թուրքական բանակի կողմից. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը գրում է.
«Ահազանգ։ Սիրիայի հյուսիում մեր հայրենակիցները գնդակոծության տակ են թուրքական բանակի կողմից։ ֆլեշմոբերին վերջ տվեք ու դարձեք պետական այր #լրջացեք»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը սկսել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում իրենց ծրագրած ռազմական օպերացիան:
Թուրքական օդուժը հարվածել է Ռաս ալ-Այն քաղաքի քրդական դիրքերին:
Գործողությունն ուղղված է Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան ահաբեկչական է համարում։
Գործողությունն ուղղված է Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան ահաբեկչական է համարում։