Մեքսիկայում դժգոհ բնակիչները քաղաքապետին կապել են ավտոմեքենայից և քարշ տվել փողոցներում (տեսանյութ)
VideoՄեքսիկայում Չիապաս նահանգի Լաս-Մարգարիտաս քաղաքի քաղաքապետին կապել են ավտոմեքենայից և քարշ տվել փողոցներում, գրում է El Universal թերթը:
Քաղաքի բնակիչները դժգոհ են եղել քաղաքապետ Խորխե Էսկանդոնայի աշխատանքից: Նա խոստացել էր բարեկարգել ճանապարհները, բայց չէր արել` արհամարելով բնակիչների խնդրանքները:
Քաղաքի բնակիչներն աշխատավայրից առևանգել են քաղաքապետին, կապել են մեքենայից և քարշ տվել փողոցներում:
Լաս-Մարգարիտասի ոստիկանները միջամտել են բնակիչների գործողություններին և արդյունքում բախում է տեղի ունեցել: Տուժել է մոտ 11 մարդ, 30-ը բերման է ենթարկվել:
Քաղաքապետին բժշկական օգնություն է ցուցաբերվել: