Ջոկովիչը քառորդ եզրափակչում է
ՍպորտՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Շանհայի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Ջոկովիչը ուժերը չափել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջոն Իսների հետ ու առավելության հասել 7:5, 6:3 հաշվով:
Դիմակայությունը տևել է 1 ժամ 14 րոպե:
Նշենք, որ Ջոկովիչը մրցաշարի գործող չեմպիոնն է: