Էրդողանը ԵՄ-ին սպառնացել է բացել սահմանները սիրիացի փախստականների համար
Middle EastԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 10-ին քննադատության է ենթարկել Եվրամիությանը՝ Սիրիայում Անկարայի «Խաղաղության աղբյուր» անդրսահամանային գործողությունը դատապարտելու համար: Իր ելույթի ընթացքում, որը հեռարձակել է NTV հեռուստաալիքը, Թուրքիայի ղեկավարը սպառնացել է փախստականների համար բացել Եվրոպայի դուռը, եթե նա ներխուժում որակի այդ գործողությունը:
«Է՛յ, Եվրամիություն, սթափվի՛ր: Եթե դուք փորձեք ներխուժում անվանել մեր գործողությունը, ապա մեր գործը դյուրին է՝ մենք կբացենք մեր սահմանային անցումները եւ 3,6 մլն փախստականների կուղարկենք ձեզ մոտ»,-հայտարարել է Էրդողանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: