Իրանում ձերբակալված ռուսաստանցի լրագրողուհին ազատ Է արձակվել
ԻրանԻրանի իշխանությունների կողմից ավելի վաղ ձերբակալված ռուսաստանցի լրագրողուհի Յուլյա Յուզիկն ազատ Է արձակվել: Այդ մասին հաղորդվում Է Թեհրանում Ռուսաստանի դեսպանության Twitter-օգտահաշվում:
«Ռուսաստանի ԱԳ նախարարության եւ Թեհրանում ՌԴ դեսպանության համատեղ ջանքերի արդյունքում իրանական կողմը որոշում ընդունեց ազատել Ռուսաստանի քաղաքացուհի Յուլյա Յուզիկին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ լրագրողուհին հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան Իրանից մեկնել Է Մոսկվա եւ արդեն գտնվում Է Ռուսաստանում: Յուզիկի ձերբակալման մասին հայտնի Էր դարձել հոկտեմբերի 4-ին: Երկիր մտնելիս նրանից վերցրել Էին անձնագիրը: Ըստ որոշ տվյալների՝ նրան կասկածում Էին Իսրայելի օգտին լրտեսության մեջ: Ավելի ուշ Իրանի կառավարության ներկայացուցիչը հայտնել Է , որ լրագրողուհու ձերբակալումը կապված Է այցագրային ռեժիմի խախտման հետ: