Կուբայի նախագահ է դարձել Միգել Դիաս Կանելը
ԱշխարհԿուբայի խորհրդարանը Հավանայում արտահերթ նիստի ժամանակ երկրի նախագահ է ընտրել Միգել Դիաս Կանելին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ազգային ժողովի հաղորդագրությանը, Ազգային ասամբլեայի 605 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 575-ը։ Բացի Դիաս Կանելից, նախագահի պաշտոնին էին հավակնում եւս 17 թեկնածուներ, սակայն դիտորդները մինչեւ ընտրությունները նրա հաղթանակն էի կանխատեսում։
Կուբայի Ազգային ասամբլեայի եւ պետխորհրդի ղեկավարների պաշտոնում հեռացող Դիաս Կանելին կփոխարինի Էստեբան Լասո Էռնանդեսը, որը նախկինում խորհրդարանի խոսնակն էր։