Բորտուղեկցորդուհու և օդաչուի թեժ ծեծկռտուքի կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)
VideoՀամացանցում տեսանյութ է տարածվել, որում «Republican Airways» ավիաընկերության բորտուղեկցորդուհին և օդաչուն վիճում են, ապա անցնում բռունցքների: Դեպքը տեղի է ունեցել Դենվերում (ԱՄՆ), սեպտեմբերի 14-ին, բայց միայն վերջերս է միջադեպի տեսագրությունը հայտնվել համացանցում, գրում է ABC News-ը:
Ինքնաթիռում 36-ամյա օդաչու Ուիլյամ Թոմասը և 29-ամյա բորտուղեկցորդուհի Մարիշա Սփորերը կռվում են: Այդ ժամանակ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել:
Նշվում է, որ զույգը 2018 թվականից սիրային հարաբերությունների մեջ է գտնվել և, ենթադրվում է, որ Մարիշան ինչ-որ բան է տեսել օդաչուի բջջային հեռախոսում, որն էլ դարձել է կռվի պատճառը:
Նրանք երկուսն էլ հեռացվել են աշխատանքից և կալանավորվել են հասարակական կարգը խախտելու համար:
Leaked video captures disturbing fight between Republic Airways employees - ABC News - via @ABC https://t.co/RCZ5XGvgSv
— missmaybell (@missmaybell) 9 октября 2019 г.