Անհայտ անձինք Բեռլինում հրկիզել են Թուրքիայի դեսպանության ավտոմեքենան
ԱշխարհԱնհայտ անձինք լույս հոկտեմբերի 11-ի գիշերը Բեռլինում հրկիզել են Թուրքիայի դեսպանության ավտոմեքենան: Այդ մասին հայտնել է RBB գերմանական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ոստիկանությունը նշել է, որ միջադեպի վերաբերյալ տեղեկատվությունն ստացվել է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 03:45-ին (Երեւանի ժամանակով 05:45-ին): Նշվում է, որ հրկիզման հետեւանքով ավտոմեքենային լուրջ վնաս է պատճառվել: Իրավապահ մարմինիներն սկսել են միջադեպի հետաքննությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: