Հայտնաբերել են 333 ապօրինի հատված ծառի կոճղեր
Հասարակություն«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 5-րդ պահաբաժնի «Հորիզոնի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերվել են, անհայտ անձանց կողմից, ապօրինի հատված, թվով 290 հատ հաճարենի տեսակի ծառի կոճղեր, իսկ նույն մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Ելլու» տարածքում՝ թվով 43 հատ նույն ծառատեսակի ծառի կոճղեր։
Ինչպես տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 26.802.000 ՀՀ դրամ։ Իրավախախտումն արձանագրվել է ս.թ. հոկտեմբերի սկզբներին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների և Ազգային անվտանգության ծառայության Տավուշի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված համատեղ տեղազննության ընթացքում։