00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ալիևի հետ Մյունխենում հանդիպումը երեք պատճառով շրջադարձային էր. Փաշինյան Հայաստանը հանվել է ԵՄ հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «մոխրագույն ցուցակից» Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 62 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի Նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվելՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Լարսը փակ է բեռնատարների համար Մեղրիի անցակետում հսկողությունը կուժեղացվիԱդրբեջանում ոչնչացվել է հայկական արտադրության 324 հուշանվեր, 40 տուփ ծխախոտ, 18 լիտր խմիչք Ծննդօգնության պետական հավաստագիր չներկայացրածները նույնպես կօգտվեն մայրության նպաստից Արթուր Գոյունյանը ներկայացրել է «Կոշ» ՔԿՀ-ի նորանշանակ պետին Այսօր 351 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին

Կուսակցությունների ֆինանսական աղբյուրները կբացահայտվեն. օրենքը մշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության խորհրդարանը սկսել է Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումների գործընթաց, որը մեծ հաշվով հիմնվելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն հայեցակարգի վրա, որը հրապարկվել էր 2018 թվականին:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ զրուցել է Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների մեխանիզմների, դրա նպատակների և սպասվելիք արդյունքների մասին: 

-Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները քննարկման և քվեարկության դրվեցին դեռ անցած տարի, հետո այդ փոփոխությունները դարձան ձեր քաղաքական թիմի նախընտրական խոստումների կարևոր բաղադրիչը: Հիմա վերջապես դրանք իրական դառնալու միտումներ ունեն: Ի՞նչ փուլերով կիրականացվի փոփոխությունների շղթան, ո՞ր հոդվածներին կտրվի բարեփոխման առաջնահերթությունը:

-Կուսակցությունների մասին օրենքից, առհասարակ, ընտրական օրենսգրքի փոփոխություններից սկսեցինք, որովհետև այդ փոփոխությունը, այո՛, եղել է մեր  և՛ հեղափոխական, և՛  նախընտրական խոստումների մեջ: Հեղափոխությունից հետո, մինչ պառլամենտական ընտրությունները, փորձ էր արվում փոխել Ընտրական օրենսգիրքը և նոր Ընտրական օրենսգրքով գնալ ընտրությունների, սակայն, ինչպես հիշում եք, Հանրապետական և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների ջանքերով չստացվեց փոխել օրենսդրությունը: Դա իրենց իսկ համար եղավ ճակատագրական, որովհետև, եթե լինեին այն փոփոխությունները, որոնք նախատեսվում էին մշակված  Ընտրական նոր օրենսգրքի նախագծով, ապա նրանք ամենայն հավանականությամբ կունենային մանդատներ խորհրդարանում: Բայց դե, ասում են՝ ինչ որ լինում է, դա էլ լավն է:

Մեր քննարկումների արդյունքում հանգեցինք այն որոշմանը, որ փոփոխությունների պետք է գնալ էտապներով՝ ըստ առաջնահերթության: Հասկացանք, որ նախևառաջ պետք է անդրադառնալ ընտրությունների և դրանից բխող քաղաքական ուժերի ֆինանսավորման հարցին: Այսինքն` որոշեցինք առաջին փուլում անդրադառնալ Ընտրական օրենսգրքի քարոզչության ֆինանսավորմանը վերաբերող հատվածին` միաժամանակ դրան սինխրոնացնելով և փոփոխության ենթարկելով Կուսակցությունների մասին օրենքը: Մեկ այլ պատճառ, որ առաջնահերթությունը տվեցինք կուսակցությունների ֆինանսավորման հարցին, այն էր, որ, եթե քննարկումների արդյունքում մենք գայինք եզրակացության, որ պետական բյուջեից կուսակցություններին պետք է տրվի ֆինանսավորում,ապա դա պետք էր անել մինչև գալիք տարին, որպեսզի բյուջեն համապատասխան ձևով մշակվեր և հաստատվեր:

Երկրորդ փուլով անդրադարձ է արվելու Ընտրական օրենսգրքի Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորմանը առնչվող հատվածին, քանի որ մեզ սպասվում են ամենակարևոր ընտրություններից՝ ՏԻՄ-ից երկուսի ընտրությունները՝ Վանաձորի և Գյումրու:

Երրորդ փուլով կանդրադառնանք ամբողջ ընտրական օրենսդրությանը և համապետական ընտրություններին, որպեսզի նախքան հաջորդ ընտրությունները արդեն ընտրական ռեֆորմները պատրաստ լինեն համապետական ընտրություններ անցկացնելուն:

-Կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը ապահովելը ներկայացնում եք որպես փոփոխության կարևոր նպատակ: Ի՞նչ մեխանիզմով եք փորձելու հասնել այդ թափանցիկությանը:

-Մեզ համար շատ կարևոր է, որ կուսակցությունների ֆինանսական աղբյուրները լինեն թափանցիկ: Մեր ջանքերը ուղղված են հենց դրան, որ քաղաքացին իմանա, թե յուրաքանչյուր քաղաքական ուժի թիկունքում ինչ ֆինանսական աղբյուրներ են կանգնած, որպեսզի ճիշտ ընտրություն կատարի: Կուսակցությունը հնարավորություն չպիտի ունենա ընտրողին խաբելու: Մեխանիզմներից մեկը, օրինակ, կարող է լինել այն, որ կուսակցություններն իրենց ֆինանսական թափանցիկության վերաբերյալ հայտարարագիր ներկայացնեն՝ նշելով թե որտեղից են ստացել ֆինանսներ, և հստակ նաև սանկցիներ սահմանվեն այն դեպքերի համար, երբ այդ թափանցկությունը չապահովվեն կամ բացահայտվի, որ իրենց ունեցած ֆինանսական իրական աղբյուրների և հայտարարագրված աղբյուրների միջև անհամապատասխանություններ կան:

-Իսկ պետական ֆինանսավորման դրույթում ի՞նչ փոփոխություններ են սպասվում: Դրանք կնպաստե՞ն նոր գաղափարներով, նոր ասելիքով կուսակցությունների ներգրավվածության բարձրացմանը քաղաքական դաշտում:

-Պետական ֆինանսավորում կտրամադրվի բոլոր այն կուսակցություններին, որոնք կստանան ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների 3 տոկոսից ավելին, այսինքն` պարտադիր չէ, որ դու հաղթահարած լինես ընտրական շեմը և հայտնված լինես խորհրդարանում այդ ֆինանսավորումը ստանալու համար: Ներկայիս օրենսդրությունը մեկ ձայնի կտրվածքով 30 դրամ է սահմանում, մենք քննարկում ենք այդ 30 դրամը բարձրացնելու հարցը: Պետությունը ֆինանսավորում է կուսակցությանը անկախ նրանից, թե կուսակցությունն ինչ վարք է դրսևորում: Չի դրվում պայման, որ միայն այս կամ այն դեմքում կուսակցությունը կստանա ֆինանսավորում, ընդհակառակը` մենք փորձում ենք այնպես անել, որ կուսակցությունը լայն հնարավորություններ ունենա ինքնակազմակերպման, ինքնորոշման:

Այս ամենին զուգահեռ նաև քննարկվում է տարբեր խրախուսական մեխանիզմներ սահմանելու հարցը: Օրինակ՝ խրախուսել կանանց և երիտասարդների՝ ղեկավար կազմում   ներգրավվածությունը: Քննարկում ենք նաև մարզերում խորհրդարանական ներկայացուցչություն ունենալու հարցը: Այսինքն` քաղաքացին ունենա յուրաքանչյուր պահին խնդրի մասին խոսելու, գուցե նամակներ փոխանցելու հնարավորություն: Սա կլինի խորհրդարան-քաղաքացի կապն ապահովելու արդյունավետ եղանակ:  Բայց այս ամենը դեռ քննարկման փուլում է, և չկան վերջնական որոշումներ: Մոտ ապագայում պատրաստ կլինի և կհրապարակվի կոնցեպտը, ինչի առանձին դրույթների, հոդվածների վրա կլինեն հստակ փոփոխությունները:

-Պարբերաբար տեղի են ունենում հանդիպում-քննարկումներ բարեփոխումների վերբերյալ: Ինչպիսի՞ ներգրավվածություն ունեն խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը այդ քննարկումներին:

-Մի շարք  հանդիպումներ ենք ունեցել, որոնց մասնակցել են թե՛ խորհրդարանական խմբակցությունների, թե՛ քաղհասարակության ներկայացուցիչներ, եղել են նաև պետական շահագրգիռ  մարմինների ներկայացուցիչներ: Օրինակ՝ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությունը շատ կարևոր եմ համարում, քանի որ, ըստ էության, նրանք են այս ընտրական օրենսդրությունը կյանքի կոչողը և ընտրական օրենսդրությամբ սահմանված դրույթների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնողը: Նրանք շատ դեպքերում ավելի լավ են պատկերացնում այն խնդիրները, որոնք օրենսդրությունը կարող է ունենալ, և թե որ դրույթները գործնականում ինչ խնդիրներ կարող են առաջացնել: Քննարկումները բավականին ներառական ընթացք ունեն, խմբակցությունների միջև ես դեռևս ոչ մի հակասություն չեմ նկատել: Մթնոլորտը կոնսենսուսային է:

-Այսինքն, ըստ նախնական տպավորությունների` խմբակցությունները վերջին պահին դեմ չեն լինի՞ հայեցակարգն ընդունելուն:

Խմբակցությունների միջև տարակարծություններ չկան դեռևս, ես բացառում եմ նաև, որ ապագայում կլինեն: Մենք կարևորում ենք լսել այլ քաղաքական ուժերի կարծիքը, կարծում ենք, որ նման որոշումները պետք է կայացվեն կոնսենսուսային, քաղաքական երկխոսությունների տարբերակով, բայց և գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ մենք մեծամասնություն ենք ու առանց որևէ ուժի օգնության էլ կարող ենք անցկացնել հայեցակարգը: Բայց նորից եմ ասում` մեզ համար շատ կարևոր են և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերի կարծիքները, որովհետև մենք` ի տարբերություն նախկին իշխանության, չենք կարում օրենքներ հատուկ մեր հագով: Մենք ընդունում ենք օրենքներ, որոնք անկախ մեր իշխանության լինել-չլինելուց երկարաժամկետ ծառայի  մեր պետությանն ու ժողովրդին: Մենք չենք ուզի, որ մեզնից հետո մեզ մեղադրեն մեր հագով օրենքներ կարելու, օրենքները մեր շահերին հարմարեցնելու մեջ:

-Դուք, նախ որպես բարեփոխումների գործընթացն իրականացնող իշխող կուսակցության ներկայացուցիչ, ապա նաև որպես քաղաքացի` ի՞նչ արդյունք եք ակնկալում իրականացվելիք փոփոխություններից:

-Ընտրական ռեֆորմի կարևորագույն արդյունքը լինելու է ընտրությունների ազատությանը, թափանցիկությանը նպաստելը: Երկրորդ՝ քաղաքական ուժերի կայացվածությանը նպաստելը, քաղաքական դաշտի առողջացումը, այս պահին թերներկայացված ուժերին հնարավորություն տալ լիարժեք ներկայանալու և իրենց քաղաքական մեսիջները հասցնելու հանրապետությանը: Իսկ կուսակցությունների ֆինանսական թափանցիկությունն ապահովելը ազնիվ կդարձնի կուսակցություն-պոտենցիալ ընտրող հարաբերությունները:

Լրահոս
21 Փետ
Քենդալ Ջենները մերկացել է Garage ամսագրի նոր ֆոտոշարքում (լուսանկարներ)Մի շարք ղեկավարներ կասկածվում են օտարերկրացիներին կեղծ տեղեկանքներ տրամադրելու մեջ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ ՍԴ նախագահի ընտրությունը կեղծիքով է եղել. Գեղամ ՄանուկյանԱրցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ թշնամանք քարոզողի օգտին. Փաշինյան Փաշինյանը գնում է 1997թ-ի փուլային տարբերակին. Էդուարդ ՇարմազանովԱմենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. արդարադատությունն է իր ոտքերը օրենքով սահմանված կարգով մաքրելու. վարչապետՄենք կառավարման համակարգի փոփոխության, շրջադարձային փոփոխությունների չպետք է գնանք. վարչապետԱլիևի հետ Մյունխենում հանդիպումը երեք պատճառով շրջադարձային էր. Փաշինյան Քրեական մշակույթը պետք է արմատախիլ արվի. Փաշինյանը՝ բանակում արձանագրված ինքնասպանությունների մասինԼուրջ հարցազրույցի ձևաչափը քոնը չի, քոնը ղժղժան քարոզարշավն է. Աշոտյանը՝ Փաշինյանին «Էլ մանրամասներ պետք չէ». Վարչապետը թվարկեց իր կրած հայկական արտադրության հագուստներն ու աքսեսուարները«Երգ, որը ծալած ունի Եվրատեսիլի բոլոր երգերը միասին». Ռուբեն Մխիթարյանի նոր «հիթը» (տեսանյութ) Ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել. Փաշինյան Վարչապետը խոսեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու մասին Երևանում Opel-ը բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել բենզալցակայանումՍԴ-ն ուղղակի կամ անուղղակի մասնակցել է ժողովրդի կամարտահայտման դեֆորմացմանը. Նիկոլ Փաշինյան «Պայքարը չի ավարտվել, այն շարունակվում է նաև այսօր»Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջևՍիմոն Մարտիրոսյանը 2019 թվականի աշխարհի լավագույն ծանրորդների ցուցակում երկրորդն է Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ լրատվամիջոցների աշխատանքներին միջամտելու փորձերից. ՀԺՄ Սարգիս Ադամյանը վերսկսել է մարզումները (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ (տեսանյութ)Արաբկիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ) «Ես նրան մի օր կսպանեմ». Լիլի Մորտոն սիրելիի հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել Հայաստանը հանվել է ԵՄ հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «մոխրագույն ցուցակից» 2017 թ.-ի համեմատ՝ քաղաքացիների գրավոր դիմումների թիվը 2019-ին կրկնապատկվել է. ԲաթոյանԵրկգլխանի հորթը Հնդկաստանում աստղ է դարձել (լուսանկարներ)Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականն իմ քաշային կարգում կայացնում է ապօրինի որոշում. Արսեն Ջուլֆալակյան Ոստիկանությունը կրակե՞լ է հենց այնպես կանգնած ժողովրդի վրա, այդպես չէ՛. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Ուղևորատար ինքնաթիռը թռիչքի ժամանակ կորցրել է անիվը (տեսանյութ)Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Վարդանանց տոնը Հայաստանի քաղաքական դիսկուրսը հայտնվել է Կարպմանի եռանկյունու մեջ․ Ստեփան Դանիելյան Ինչու Անդրանիկ Քոչարյանի որդին չի ծառայել բանակում (տեսանյութ)Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 62 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի Ամերիկյան զրահապատ մեքենան փորձել է ճանապարհից դուրս մղել ռուսական «Վագրին» (տեսանյութ) Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ՝ իշխանության նկատմամբ. Նիկոլ Փաշինյան 77-ամյա թոշակառուն բռունցքների օգնությամբ ստիպել է իրեն կողոպտել ցանկացող տղամարդուն փախուստի դիմել (տեսանյութ)Նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվելԴատավորի նկատմամբ խիստ որոշում է կայացվել, քանի որ վարչապետի ընտանիքի թերթի դեմ դատական ակտ է կայացրել. ներկայացուցիչ (տեսանյութ) ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Լարսը փակ է բեռնատարների համար «Սորոսական» ՀԿ-ներ, որոնք դեռ ստվերում են. ի՞նչ գործունեություն են ծավալում և որտեղից են ֆինանսավորվումՆաթանյահուն հայտարարել Է Արեւելյան Երուսաղեմում 2,2 հազար միավոր բնակարան կառուցելու պլանների մասին Այս տարի գնված դոլարի ծավալը դարձավ 47.8 միլիոն դոլար. Նիկոլ Փաշինյան Արման Թաթոյանն Արցախում է. նախատեսված է մանրամասն աշխատանք զորամասերում Գառնի-Երևան մայրուղային ջրատարը վերանորոգվում է Խնդրահարույց շները կհայտնաբերվեն. Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնն արձագանքել էԵկեք միասին պայքարենք, որ քաղաքապետարանն ու նրան ենթակա կառույցն իրենց գործն անեն. ԶոհրաբյանԹալինի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Մեղրիի անցակետում հսկողությունը կուժեղացվի
Ամենադիտված
Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amԱռեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տեսանյութ)«Այ սա էր մաստեր-կլասը». Արմեն Աշոտյանը տեսանյութով հիշեցրել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթըԺամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ. Արթուր Ալեքսանյան Արցախի պաշտպանության բանակում հայտնաբերվել է 23-ամյա զինծառայողի դինՈվ է այսօր Արցախում զոհված զինծառայողը (լուսանկարներ)«Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց»«Միասին». Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի «վալենտինյան» լուսանկարներըՎիտալի Բալասանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասինԵրեխայի միսը վերցրել էր բերանն ու գզում էր. թափառող շունը հարձակվել է երեխայի վրա (տեսանյութ)
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Աշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՏյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Մոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել էՀայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․ Մարությանը ծաղիկներ նվիրեց Արզումանյանին (տեսանյութ) «Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)