00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հայաստանի՝ «Շախմատի համաշխարհային օր» բանաձևը Անգելա Մերկելը տարվա ամենաազդեցիկ կինն է՝ ըստ Forbes-ի «Հայկական ֆուտբոլի զարգացման» հիմնադրամը մեղադրում է Մելիքբեկյանին՝ իր անձնական շահը ֆուտբոլի շահից վեր դասելու մեջ Ֆիննական բանտում գտնվող հայ երկրպագուն արդարացվել է Արթուր Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել. ովքեր են նրա կողքին և ինչ հարցեր են այդ կերպ լուծելուԻնչու են հանդիպել առողջապահության ներկայիս և նախկին նախարարները (լուսանկարներ)Որդուն տեսնելու համար ինքնակամ նստել է մեքենան. ինչու է ամուսինն առևանգել կնոջը Ում գրպանին են խփելու «թավշյա» թանկացումներըՄինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումըԿայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը

Կուսակցությունների ֆինանսական աղբյուրները կբացահայտվեն. օրենքը մշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության խորհրդարանը սկսել է Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումների գործընթաց, որը մեծ հաշվով հիմնվելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն հայեցակարգի վրա, որը հրապարկվել էր 2018 թվականին:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ զրուցել է Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների մեխանիզմների, դրա նպատակների և սպասվելիք արդյունքների մասին: 

-Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները քննարկման և քվեարկության դրվեցին դեռ անցած տարի, հետո այդ փոփոխությունները դարձան ձեր քաղաքական թիմի նախընտրական խոստումների կարևոր բաղադրիչը: Հիմա վերջապես դրանք իրական դառնալու միտումներ ունեն: Ի՞նչ փուլերով կիրականացվի փոփոխությունների շղթան, ո՞ր հոդվածներին կտրվի բարեփոխման առաջնահերթությունը:

-Կուսակցությունների մասին օրենքից, առհասարակ, ընտրական օրենսգրքի փոփոխություններից սկսեցինք, որովհետև այդ փոփոխությունը, այո՛, եղել է մեր  և՛ հեղափոխական, և՛  նախընտրական խոստումների մեջ: Հեղափոխությունից հետո, մինչ պառլամենտական ընտրությունները, փորձ էր արվում փոխել Ընտրական օրենսգիրքը և նոր Ընտրական օրենսգրքով գնալ ընտրությունների, սակայն, ինչպես հիշում եք, Հանրապետական և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների ջանքերով չստացվեց փոխել օրենսդրությունը: Դա իրենց իսկ համար եղավ ճակատագրական, որովհետև, եթե լինեին այն փոփոխությունները, որոնք նախատեսվում էին մշակված  Ընտրական նոր օրենսգրքի նախագծով, ապա նրանք ամենայն հավանականությամբ կունենային մանդատներ խորհրդարանում: Բայց դե, ասում են՝ ինչ որ լինում է, դա էլ լավն է:

Մեր քննարկումների արդյունքում հանգեցինք այն որոշմանը, որ փոփոխությունների պետք է գնալ էտապներով՝ ըստ առաջնահերթության: Հասկացանք, որ նախևառաջ պետք է անդրադառնալ ընտրությունների և դրանից բխող քաղաքական ուժերի ֆինանսավորման հարցին: Այսինքն` որոշեցինք առաջին փուլում անդրադառնալ Ընտրական օրենսգրքի քարոզչության ֆինանսավորմանը վերաբերող հատվածին` միաժամանակ դրան սինխրոնացնելով և փոփոխության ենթարկելով Կուսակցությունների մասին օրենքը: Մեկ այլ պատճառ, որ առաջնահերթությունը տվեցինք կուսակցությունների ֆինանսավորման հարցին, այն էր, որ, եթե քննարկումների արդյունքում մենք գայինք եզրակացության, որ պետական բյուջեից կուսակցություններին պետք է տրվի ֆինանսավորում,ապա դա պետք էր անել մինչև գալիք տարին, որպեսզի բյուջեն համապատասխան ձևով մշակվեր և հաստատվեր:

Երկրորդ փուլով անդրադարձ է արվելու Ընտրական օրենսգրքի Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորմանը առնչվող հատվածին, քանի որ մեզ սպասվում են ամենակարևոր ընտրություններից՝ ՏԻՄ-ից երկուսի ընտրությունները՝ Վանաձորի և Գյումրու:

Երրորդ փուլով կանդրադառնանք ամբողջ ընտրական օրենսդրությանը և համապետական ընտրություններին, որպեսզի նախքան հաջորդ ընտրությունները արդեն ընտրական ռեֆորմները պատրաստ լինեն համապետական ընտրություններ անցկացնելուն:

-Կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը ապահովելը ներկայացնում եք որպես փոփոխության կարևոր նպատակ: Ի՞նչ մեխանիզմով եք փորձելու հասնել այդ թափանցիկությանը:

-Մեզ համար շատ կարևոր է, որ կուսակցությունների ֆինանսական աղբյուրները լինեն թափանցիկ: Մեր ջանքերը ուղղված են հենց դրան, որ քաղաքացին իմանա, թե յուրաքանչյուր քաղաքական ուժի թիկունքում ինչ ֆինանսական աղբյուրներ են կանգնած, որպեսզի ճիշտ ընտրություն կատարի: Կուսակցությունը հնարավորություն չպիտի ունենա ընտրողին խաբելու: Մեխանիզմներից մեկը, օրինակ, կարող է լինել այն, որ կուսակցություններն իրենց ֆինանսական թափանցիկության վերաբերյալ հայտարարագիր ներկայացնեն՝ նշելով թե որտեղից են ստացել ֆինանսներ, և հստակ նաև սանկցիներ սահմանվեն այն դեպքերի համար, երբ այդ թափանցկությունը չապահովվեն կամ բացահայտվի, որ իրենց ունեցած ֆինանսական իրական աղբյուրների և հայտարարագրված աղբյուրների միջև անհամապատասխանություններ կան:

-Իսկ պետական ֆինանսավորման դրույթում ի՞նչ փոփոխություններ են սպասվում: Դրանք կնպաստե՞ն նոր գաղափարներով, նոր ասելիքով կուսակցությունների ներգրավվածության բարձրացմանը քաղաքական դաշտում:

-Պետական ֆինանսավորում կտրամադրվի բոլոր այն կուսակցություններին, որոնք կստանան ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների 3 տոկոսից ավելին, այսինքն` պարտադիր չէ, որ դու հաղթահարած լինես ընտրական շեմը և հայտնված լինես խորհրդարանում այդ ֆինանսավորումը ստանալու համար: Ներկայիս օրենսդրությունը մեկ ձայնի կտրվածքով 30 դրամ է սահմանում, մենք քննարկում ենք այդ 30 դրամը բարձրացնելու հարցը: Պետությունը ֆինանսավորում է կուսակցությանը անկախ նրանից, թե կուսակցությունն ինչ վարք է դրսևորում: Չի դրվում պայման, որ միայն այս կամ այն դեմքում կուսակցությունը կստանա ֆինանսավորում, ընդհակառակը` մենք փորձում ենք այնպես անել, որ կուսակցությունը լայն հնարավորություններ ունենա ինքնակազմակերպման, ինքնորոշման:

Այս ամենին զուգահեռ նաև քննարկվում է տարբեր խրախուսական մեխանիզմներ սահմանելու հարցը: Օրինակ՝ խրախուսել կանանց և երիտասարդների՝ ղեկավար կազմում   ներգրավվածությունը: Քննարկում ենք նաև մարզերում խորհրդարանական ներկայացուցչություն ունենալու հարցը: Այսինքն` քաղաքացին ունենա յուրաքանչյուր պահին խնդրի մասին խոսելու, գուցե նամակներ փոխանցելու հնարավորություն: Սա կլինի խորհրդարան-քաղաքացի կապն ապահովելու արդյունավետ եղանակ:  Բայց այս ամենը դեռ քննարկման փուլում է, և չկան վերջնական որոշումներ: Մոտ ապագայում պատրաստ կլինի և կհրապարակվի կոնցեպտը, ինչի առանձին դրույթների, հոդվածների վրա կլինեն հստակ փոփոխությունները:

-Պարբերաբար տեղի են ունենում հանդիպում-քննարկումներ բարեփոխումների վերբերյալ: Ինչպիսի՞ ներգրավվածություն ունեն խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը այդ քննարկումներին:

-Մի շարք  հանդիպումներ ենք ունեցել, որոնց մասնակցել են թե՛ խորհրդարանական խմբակցությունների, թե՛ քաղհասարակության ներկայացուցիչներ, եղել են նաև պետական շահագրգիռ  մարմինների ներկայացուցիչներ: Օրինակ՝ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությունը շատ կարևոր եմ համարում, քանի որ, ըստ էության, նրանք են այս ընտրական օրենսդրությունը կյանքի կոչողը և ընտրական օրենսդրությամբ սահմանված դրույթների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնողը: Նրանք շատ դեպքերում ավելի լավ են պատկերացնում այն խնդիրները, որոնք օրենսդրությունը կարող է ունենալ, և թե որ դրույթները գործնականում ինչ խնդիրներ կարող են առաջացնել: Քննարկումները բավականին ներառական ընթացք ունեն, խմբակցությունների միջև ես դեռևս ոչ մի հակասություն չեմ նկատել: Մթնոլորտը կոնսենսուսային է:

-Այսինքն, ըստ նախնական տպավորությունների` խմբակցությունները վերջին պահին դեմ չեն լինի՞ հայեցակարգն ընդունելուն:

Խմբակցությունների միջև տարակարծություններ չկան դեռևս, ես բացառում եմ նաև, որ ապագայում կլինեն: Մենք կարևորում ենք լսել այլ քաղաքական ուժերի կարծիքը, կարծում ենք, որ նման որոշումները պետք է կայացվեն կոնսենսուսային, քաղաքական երկխոսությունների տարբերակով, բայց և գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ մենք մեծամասնություն ենք ու առանց որևէ ուժի օգնության էլ կարող ենք անցկացնել հայեցակարգը: Բայց նորից եմ ասում` մեզ համար շատ կարևոր են և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերի կարծիքները, որովհետև մենք` ի տարբերություն նախկին իշխանության, չենք կարում օրենքներ հատուկ մեր հագով: Մենք ընդունում ենք օրենքներ, որոնք անկախ մեր իշխանության լինել-չլինելուց երկարաժամկետ ծառայի  մեր պետությանն ու ժողովրդին: Մենք չենք ուզի, որ մեզնից հետո մեզ մեղադրեն մեր հագով օրենքներ կարելու, օրենքները մեր շահերին հարմարեցնելու մեջ:

-Դուք, նախ որպես բարեփոխումների գործընթացն իրականացնող իշխող կուսակցության ներկայացուցիչ, ապա նաև որպես քաղաքացի` ի՞նչ արդյունք եք ակնկալում իրականացվելիք փոփոխություններից:

-Ընտրական ռեֆորմի կարևորագույն արդյունքը լինելու է ընտրությունների ազատությանը, թափանցիկությանը նպաստելը: Երկրորդ՝ քաղաքական ուժերի կայացվածությանը նպաստելը, քաղաքական դաշտի առողջացումը, այս պահին թերներկայացված ուժերին հնարավորություն տալ լիարժեք ներկայանալու և իրենց քաղաքական մեսիջները հասցնելու հանրապետությանը: Իսկ կուսակցությունների ֆինանսական թափանցիկությունն ապահովելը ազնիվ կդարձնի կուսակցություն-պոտենցիալ ընտրող հարաբերությունները:

Լրահոս
13 Դեկ
Պարոն Փաշինյան, դեկտեմբերի 31-ին, ժամը 12–ին հարամ ենք անելու ձեր նոր տարին (տեսանյութ)Հանրապետության գլխավոր հրապարակում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում (տեսանյութ)Առաջին արձագանքը Թուրքիայից` ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը ԱՄՆ Սենատի բանաձևն արդարության և ճշմարտության հաղթանակն է. Նիկոլ Փաշինյան Ուզում եմ իմ տատիկի և պապիկի անունից շնորհակալություն հայտնել Կոնգրեսին. Սերժ ԹանկյանԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է. Զոհրաբ ՄնացականյանՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հայաստանի՝ «Շախմատի համաշխարհային օր» բանաձևը Վիվա հայ-ամերիկյան բարեկամություն. Լիլիթ Մակունց ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո հուզվել է (տեսանյութ) Հայրն ականատես է եղել, թե ինչպես է Երևան-Սևան ճանապարհին մեքենան վրաերթի ենթարկում իր 22-ամյա դստերը Հիրավի պատմական իրադարձություն. Արարատ Միրզոյան Անգելա Մերկելը տարվա ամենաազդեցիկ կինն է՝ ըստ Forbes-ի Քիմ Քարդաշյանն իր հետևորդներին կոչ է արել զանգել սենատորներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ քվեարկելու համարՀայ Ձմեռ պապը Մոսկվայում կմասնակցի Ձմեռ պապերի երթին Թաիլանդում ծնվել Է կատվի ձագ՝ երկու գլխով (տեսանյութ) «Ձյաձ, էտ ելույթներդ կգա մի օր, որ էլ էֆեկտ չի տա». նախկին փոխթաղապետը՝ Նիկոլ Փաշինյանին «Հայկական ֆուտբոլի զարգացման» հիմնադրամը մեղադրում է Մելիքբեկյանին՝ իր անձնական շահը ֆուտբոլի շահից վեր դասելու մեջ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը Պարզվել է գերմանացի ուղևորից 34,000 դրամ պահանջած տաքսու վարորդի ինքնությունը. ոստիկանությունՖիննական բանտում գտնվող հայ երկրպագուն արդարացվել է Առյուծը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա (տեսանյութ) Մի օր էլ կպարզվի, որ բոլորն են դիմադրում, և Դուք մնացել եք մենակ. Նորայր Նորիկյան Վայնշտայնի զոհերը պատրաստ են գումարի դիմաց «ներել» նրան Հայուհին հաղթել է ադրբեջանցուն՝ ապահովելով բրոնզե մեդալ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին Երևանին «Բելառուս 622» տրակտոր են նվիրել (լուսանկարներ)«Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորի մոտից 3 գրամ մետամֆետամին է հայտնաբերվել Հրդեհ՝ ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի վրա. 11 մարդ հոսպիտալացվել է Արթուր Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել. ովքեր են նրա կողքին և ինչ հարցեր են այդ կերպ լուծելուԵրթուղայինի վարորդը 10 տարեկան դպրոցականին ստիպել է իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը ուղևորներին խանգարում է Pornhub-ն ամփոփել է տարին. ի՞նչ են նայում հայաստանցիներըԻնչու են հանդիպել առողջապահության ներկայիս և նախկին նախարարները (լուսանկարներ)ՀՀ դատախազությունը պատրաստ է կազմակերպել Կառավարության շենքի առջև ինքնահրկիզման մտադրություն ունեցող կնոջ ընդունելությունը. պարզաբանում Ոստիկանները բացահայտել են բջջային օպերատորիի Գորիսում գտնվող մասնաճյուղի ղեկավարի ապօրինությունները Մենք գիտենք, թե որտեղ է գտնվում Հայաստանի «կարմիր գիծը». ՄամեդյարովՈրդուն տեսնելու համար ինքնակամ նստել է մեքենան. ինչու է ամուսինն առևանգել կնոջը Ում գրպանին են խփելու «թավշյա» թանկացումներըԶոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերաշնորհ տեր Սահակ Եպիսկոպոս ՄաշալյանինԳիշերվանից այս հսկա մեքենան կանգնած է Երևանի սրտում` Մաշտոցի պողոտայում Երկիրը պետք է հեռանկար ու երազանք ունենա. Արամ ՍարգսյանԷրեբունու ոստիկանները բացահայտել են ատամնաբուժական խանութից արված գողությունը (տեսանյութ) Ես մարտահրավեր եմ նետում բոլորին. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ես չգիտեմ՝ «deep state» ինչ է նշանակում. Էդուարդ Աղաջանյան Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումըԿայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը Արսեն Թորոսյան, Ձեզ կասեմ հետևալ չորս բանը․ Անի Սամսոնյան Կարեն Կարապետյանը Ռուսաստանում պաշտոն է ստացել ԱԺ-ն հավանություն է տվել մի շարք օրենսդրական փոփոխությունների Թրամփն անհեթեթություն է համարել Թունբերգին «Տարվա մարդ» ճանաչելը «Նիկոլ ջան, давай не будем...». Եղիշե Պետրոսյան
Ամենադիտված
Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Ռուսաստանի հավաքականի հոկեյիստը հրապարակել է իր կնոջ դավաճանության կադրերը (տեսանյութ)Հայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց տաքսիստն օդանավակայանից Մարիոթ բերելու համար վերցրել է 34 հազար դրամ «Եթե դու ինձ չսիրես՝ հենց այս գիշեր ես կմեռնեմ»․ Ալեքսանդր ԲաբասյանԴաստիարակը դաժան ծեծի է ենթարկել աուտիզմ ունեցող երեխային (տեսանյութ)Այդ ցավն ինձ հետ կմնա մինչև կյանքիս վերջ. Պուտին Ինչպե՞ս է Մարիամ Փաշինյանը երգում՝ մեքենա վարելիս (տեսանյութ) ԱՄՆ-ում բնակարան թափանցած ավազակին դիմավորել է մերկ տանտիրուհին (տեսանյութ)Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ) Մադոննայի դուստրը մասնակցել է արտ-էքսպերիմենտի, որն ավարտվել է օրգիայով (լուսանկարներ)
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ Սարգսյան«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչըԿադրեր՝ Երևանում տեղի ունեցած սարսափելի վթարից (տեսանյութ)
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)