Carlsberg-ը ներկայացրել Է աշխարհում առաջին թղթե շշերը՝ գարեջրի համար
ԱյլԴանիայի Carlsberg գարեջրագործական կորպորացիան առաջին անգամ ներկայացրել Է թղթե կենսաքայքայվող շշերի երկու փորձարարական նմուշ: Այդ մասին ասված Է մամուլի տեղեկագրում, որը հոկտեմբերի 11-ին հրապարակվել Է ընկերության կայքում:
Շշերն ամբողջովին բաղկացած են կենսաբանական հումքից եւ պիտանի են երկրորդային վերամշակման համար: Դրանք պատրաստված են Էկոկայուն աղբյուրներից ստացված փայտի մանրաթելից: Հեղինակների խոսքով՝ ապագայում դա թույլ կտա շշերի արտադրության մեջ հրաժարվել պլաստիկից:
Դանիական գարեջրագործական կորպորացիան հիմնվել Է 1847 թվականին ձեռնարկատեր Յակոբ Կրիստիան Յակոբսենի կողմից: Դրա կենտրոնակայանը գտնվում Է Կոպենհագենում: Ընկերությունը գարեջուր Է թողարկում առեւտրական տարբեր մակնիշների ներքո, ներառյալ Carlsberg-ը, Tuborg-ը, Kronenbourg-ը, Baltika-ն եւ շատ ուրիշներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: