«Մոխրոտիկը» մյուզիքլում փերի-կնքամորը կմարմնավորի սևամորթ նույնասեռական դերասանը (լուսանկարներ)
Գիտություն և Մշակույթ«Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալից հայտնի ամերիկացի դերասան Բիլի Փորթերը «Մոխրոտիկը» մյուզիքլում կմարմնավորի փերի-կնքամորը: Այս մասին հայտնում է Variety-ն:
Պարբերականը նշում է նաև, որ դերասանն այժմ բանակցում է Sony ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք մինչ այժմ չեն մեկնաբանել այս տեղեկությունը:
Բիլի Փորթերը նույնպես չի հաստատել լուրը, սակայն Twitter-ի իր էջում կիսվել է ֆիլմում իր մասնակցության վերաբերյալ լուրով:
Նշենք, որ մյուզիքլում գլխավոր դերը կստանձնի երգչուհի Կամիլա Կաբելոն: