Բեքհեմը ցանկանում է դառնալ Մբապեի գործակալը
СпортԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ ու «Մայամի» ակումբի սեփականատեր Դևիդ Բեքհեմը ցանկանում է դառնալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի գործակալը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
44-ամյա Բեքհեմը հիմնադրել է «Footwork management» գործակալների համար նախատեսված ընկերությունը և ցանկանում է, որ իր առաջին հայտնի հաճախորդը լինի Մբապեն:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 6 խաղի և խփել է 2 գոլ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն: