Բակո Սահակյանը հանդիպել է ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամների հետ
NKԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում մեր հանրապետությունում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակության անդամների հետ, որոնց կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախ-ԱՄՆ կապերին առնչվող մի շարք հարցեր: