Բակո Սահակյանը հանդիպել է կանադացի խորհրդարանականների, քաղաքական, հասարակական գործիչների հետ
ԱրցախԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում հանրապետությունում գտնվող Կանադայի պատվիրակության անդամների հետ, որի կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:
Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչութունից, քննարկվել են Արցախ-Կանադա կապերին առնչվող մի շարք հարցեր: