Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի տրամադրությունը մարտական է. փաստաբան
ԲլոգոսֆերաՓաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի գիտություն ՀՀ իրավապահ մարմինների`
Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի տրամադրությունը մարտական է, նա ընկճված չէ և պատրաստ է երկարատև պայքարի։
«Պատանդ» օպերացիան տապալվում է…
Հիշեցնենք, որ Փանոսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 28-ին: Համնաձայն գործի նյութերի՝ Նորայր Փանոսյանը 2011-2014թթ. զբաղեցնելով արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ միասին, խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013թթ. ընթացքում նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, էական վնաս է պատճառվել պետության, Երևան համայնքի, ինչպես նաեւ նշված նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:
Փանոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: