Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում ամերիկյան դիրքերի վրա. WP
Всемирная прессаԹուրքիայի զինված ուժերը կրակ են բացել Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիյան դիրքերի վրա: Այս մասին հայտնում է The Washington Post թերթը:
Ամերիկացի սպայի խոսքերով` թուրքերը կրակ են բացել 155 մմ-անոց արկերով: Նա նաև նշել է, որ թուրքական կողմը լավ գիտեր, որ նշված տարածքում ԱՄՆ-ի զորակազմն է գտնվում:
«Մենք այնտեղ մի քանի ամիս ենք եղել, դա ամենահստակ դիրքն է ողջ տարածքում»,-հայտարարել է սպան:
Ըստ թերթի` Անկարան ցանկանում է Սիրիայում ավելի շատ տարածք վերահսկել և նպատակ ունի ետ մղել ամերիկյան ուժերը Կոբանի քաղաքից: