Պոմպեյում հայտնաբերվել է գլադիատորական մարտի հինավուրց որմնանկար (տեսանյութ)
ВидеоՊոմպեյում պեղումներ անող հնագետները հայտնաբերել են պատկերաքանդակ, որում պատկերված են գլադիատորական մարտեր: Պակերաքանդակը գտնվել է շինության նկուղային հարկում, որը, հնարավոր է, եղել է գլադիատորների պանդոկ:
Պեղումները կատարվում են «Մեծ Պոմպեյ» ծրագրի շրջանակներում, եւ սա առաջին յուրօրինակ գտածոն չէ այստեղ։ Մասնավորապես, հայտնաբերվել են իր սեփական արտացոլմամբ հիացող առասպելական որսորդ Նարցիսի, ինչպես նաեւ թերմապոլների՝ հինավուրց փողոցային սրճարանների պատկերմամբ որմնանկարներ։ Բացի այդ, գիտնականները գտել են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների աճյուններ։