Էրդողանը հայտնել է, թե երբ կավարտի ռազմական գործողությունները Սիրիայում
WorldԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում այնքան ժամանակ, մինչև «կոչնչացվի Քրդական աշխատավորական կուսակցության վերջին զինյալը», ինչպես նաև ԻՊ-ը, գրում է РИА Новости-ն:
Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Անկարան չի նահանջի մինչև Սիրիայում ամբողջովին չվերացվի Քրդստանի աշխատավորական կուսակցության և ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության սպառնալիքը: Հեռախոսազրույցի ընթացքում Ջոնսոնը Էրդողանին խնդրել է դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում: