Ալեքսանդր Տարայկովսկու սպանության պահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլը լուռ է, քանզի Իսրայելը տեռորիստ չէ «Արդեն վերջին հավի համար է պարզ, որ Նիկոլը մերկ է ու ոտաբոբիկ». սկսվել է նոր լիդերի փնտրտուքը Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում արևմուտքի վստահությունը Վերջապես նայեցի վարչապետի «Hardtalk»-ը. ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը Առաջացել էր Արցախի լինել-չլինելու վտանգը. ինչ արեց Քոչարյանը Տղերք, բա ու՞ր եք․․․ Ցոյի երկրպագուները գերեզմանատանը համերգ են կազմակերպել (տեսանյութ) Մենք պետք է պատրաստ լինենք. Բաթոյանի հայտարարությունը Երևանում նշվեց Հնդկաստանի Անկախության օրը 

Հայաստանը հաճելի անականկալների երկիր է. թե ինչպես կանադահայ Ռազմիկին ընդունեց Աննա Հակոբյանը

Հասարակություն

 Սփյուռքահայ Րաֆֆի Տուտագլեանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է իր ընկերոջ զավակ, հիվանդության պատճառով անվասայլակին գամված Ռազմիկի հանդիպմանը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ՝ նշելով որ հանդիպումն անսպասելի էր, իսկ Հայաստանը, այո՛, հաճելի անակնկալներու երկիր է, ուրախանալու և հպարտանալու երկիր։

Րաֆֆի Տուտագլեանը գրել է. «Գանատայէն ընկերոջս զաւակը կարճ ժամանակուայ համար Հայաստան կ՚այցելէ, իր քրոջ եւ հարազատներուն հետ։ Խելացի եւ զգայուն՝ 24-ամեայ Ռազմիկը, որ ի ծնէ հիւանդութեան պատճառով միշտ սայլակի վրայ է, Հայաստան այցելութեան առիթով մէկ ցանկութիւն յայտնած էր՝ հանդիպիլ վարչապետին եւ իր տիկնոջ՝ Աննա Հակոբեանին եւ լուսանկարուիլ իրենց հետ։ Սա էր իր գերագոյն փափաքը, Հայաստանեան այցելութեան առիթով իր ամենամեծ երազը։

Ռազմիկի երազին մասին գիտէինք, բայց Երեւանի քաղաքական եւ մշակութային եռուզեռը, միջազգային պատուիրակութիւնները, WCIT համաժողովը, պետական հիւրերը, պաշտօնական եւ անպաշտօն միջոցառումները, հայ աստղերու բոյլին ներկայութիւնը ու շատ բաներ անհաւանական կը դարձնէին վարչապետի, տիկնոջ եւ ընտանիքին հետ ոեւէ հանդիպում, պարզապէս որովհետեւ անոնք այնքա՜ն բազմազբաղ էին, որ ամէն օր, ըստ լաւատեղեակներու, շատ յոգնած եւ շատ ուշ ժամերու աշխատանքէ տուն կը վերադառնային...։

Բայց ինչ խօսք, անկարելի էր անտեսել Ռազմիկի երազը եւ այս իսկ պատճառով, վարչապետին եւ Տիկնոջ հետ լուսանկարուելու Ռազմիկի փափաքին մասին տեղեկացուցի Տիկին Հակոբյանին։

- Տիկին Աննա, Ռազմիկը ընդամէնը երկու օր ունի։ Շաբաթ օր մեկնող է, մեծ յոյս ունէր, որ այս այցելութեան առիթ պիտի ունենայ ձեզ տեսնելու եւ իր երազը իրականացնելու՝ լուսանկարուելով վարչապետին եւ ձեր հետ։ Ափսոս որ շատ բազմազբաղ օրեր են, բայց կարելի՞ է գոնէ 5 րոպէ՝ շատ արագ հանդիպիլ ձեզի եւ լուանկարուիլ ձեր երկուսին հետ...», հարցուցի Տիկին Հակոբյանին, բացատրութիւններ տալով Ռազմիկին եւ իր փափաքին մասին։

- Րաֆֆի ջան, շատ բարի, սիրով կը նկարուենք, բայց վարչապետը արդէն պաշտօնական այցով մեկնում է երկրից եւ օդանաւակայանի ճանապարհին է։ Բայց ես տանն եմ, Ռազմիկը թող հիմա գա մեր տուն, երեխեքով սպասում ենք...

Ռազմիկն ու հարազատները չհաւատացին, երբ ըսի, որ Հայաստանի Առաջին Տիկինը մեզ իր տունը կը հրաւիրէ՝ Ռազմիկին հետ ծանօթանալու եւ լուսանկարուելու...

Սայլակ տեղափոխող յատուկ մեքենան կանչեցինք եւ գացինք վարչապետին եւ Տիկին Աննային տունը, թէեւ մինչեւ տան դրան առջեւ հասնիլնիս, ընկերակիցներս դեռ չէին հաւատացած, որ իրապէս կ՚երթանք մեր վարչապետի տուն՝ Տիկին Հակոբյանը տեսնելու...

Մեզ ջերմութեամբ ու մեծ սիրով ընդունեցին Տիկին Աննան եւ իր երկու դուստրերը՝ փոքրիկն Արփին եւ ժպտերես Շուշանը։ Միրգ ու սուրճ հիւրասիրեցին մեզի եւ շատ անմիջական զրուցեցինք բազմաթիւ նիւթերու մասին։ Ռազմիկը հետաքրքրուեցաւ վարչապետի եւ Տիկին Հակոբյանի միւս երկու զաւակներով՝ Մարիամով եւ Արցախի մէջ զինուորական ծառայութիւն կատարող Աշոտով։ Տաքուկ, քաղցր եւ անմիջական մթնոլորտը, Ռազմիկի ուրախութիւնը, Տիկին Հակոբյանի քրոջական գուրգուրանքը, ընտանեկան սէրն ու անկեղծ ժպիտը, Արփիի եւ Շուշանիկի քաղցր ներկայութիւնը ոգեւորեցին եւ խանդավառեցին բոլորս։ Ուրախ էր Ռազմիկը եւ յուզուած, ուրախ էինք մենք եւ այո՛, յուզուած...
Կէս ժամ անցած էր արդէն եւ ոչ ոք չէր ուզեր մեկնիլ վարչապետի բնակավայրէն, թէեւ գիտէինք, որ Տիկին Աննան եւս գործեր ունէր եւ կը պատրաստուէր ճանապարհորդութեան։ Սուրճը ըմպելէ ու Տիկին Աննայի մօր պատրաստած քաղցրաւենիքը համտեսելէ ետք բարի ճանապարհ ու բարի վերադարձ մաղթեցինք իրեն, եւ տաքուկ՝ ընտանեկան հիւրասիրութեան համար շնորհակալութիւն յայտնելէ ետք վերադարձանք տուն։

Ուրախ էինք եւ հպարտ։ Ուրախ էինք, որ Ռազմիկին երազը, թէկուզ մասնակի, իրականութիւն դարձաւ։ Հպարտ էինք Տիկին Հակոբյանով, իր բարեհամբոյր, բայց միաժամանակ, գանատացի հարազատներուս բառերով՝ իր classy էութեամբ, իր իմաստութեամբ եւ իր սիրալիր վերաբերմունքով։

Հայաստանը, այո՛, հաճելի անակնկալներու երկիր է նաեւ։ Ուրախանալու եւ հպարտանալու երկիր»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալեքսանդր Տարայկովսկու սպանության պահը. ՏԵՍԱՆՅՈՒԹՆիկոլը լուռ է, քանզի Իսրայելը տեռորիստ չէ«Արդեն վերջին հավի համար է պարզ, որ Նիկոլը մերկ է ու ոտաբոբիկ». սկսվել է նոր լիդերի փնտրտուքըՈւշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողություններին. ՀՀ ԱԳՆՆիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում արևմուտքի վստահությունըՎերջապես նայեցի վարչապետի «Hardtalk»-ը. ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը Սա «Թամարա»-ի 1կգ պաղպաղակն է. վստահության կորստի ու գարշանքի մասին կլռեմԱռաջացել էր Արցախի լինել-չլինելու վտանգը. ինչ արեց ՔոչարյանըՏղերք, բա ու՞ր եք․․․«Մամ ջան». Դիանա Գրիգորյանն ու Կարեն Ասլանյանը տեսահոլովակ են նկարահանելՄենք նվաստացուցիչ պարտություն կրեցինք «Բավարիայից»․ Սեթյեն Ցոյի երկրպագուները գերեզմանատանը համերգ են կազմակերպել (տեսանյութ)Մենք պետք է պատրաստ լինենք. Բաթոյանի հայտարարությունըԵրևանում նշվեց Հնդկաստանի Անկախության օրը «Մենք դեռ շատ անելիք ունենք»․ Ֆլիկը՝ «Բարսելոնային» պարտության մատնելու մասինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է՝ Ամուլսարում ուրանի խնդիր չկա«Չասեք վրիպակ է, նախարարն իրավունք չունի այսքան անգրագետ լինել»Շվեյցարիայի անձեռակերտ բնությունը (լուսանկարներ)Դերասանուհի Նարինե Ոսկանյանը վիրահատվել է. վիճակը բավարար էՍեթյենը կազատվի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից. Sport.esՊուտինը և Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել Բելառուսում իրավիճակի վերաբերյալԱվտոբուսը հարվածել է հետիոտնին. 58-ամյա կինը մահացել էԱրմինկայի շնորհավորանքը՝ որդուն (լուսանկար)Պետության ղեկավարը միջազգային բարձր ամբիոններից պետք է խոսի իր մայրենի լեզվով․ Ավետիք Իշխանյան«Դա սարսափելի խաղ էր, զզվելի զգացողություն, պարզապես ամոթ»․ Պիկեն՝ «Բարսելոնա» ֊ «Բավարիա» խաղի մասինՄալդիվյան չքնաղ լողափերը (լուսանկարներ)Հրավառություն կատարած անձինք տուգանվել են. ոստիկանության հորդորը «Փաշինյանը պետք է հիմնավորի՝ ինչո՞ւ Տավուշի մարտերի մասնակիցներից միայն Ռուբեն Սանամյանն արժանացավ Ազգային հերոսի կոչման»«Երևանը ձեր խոպանը չէ, պատասխան պետք է տաք մարդկանց խաբելու համար». Վահան ԲաբայանՀակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամԴրամաշնորհ՝ անհատ ստեղծագործողների համար (տեսանյութ)Աննա Հակոբյանի նոր ֆոտոշարքը Ջերմաջուրում«Չի կարող լինել որևէ արտոնյալ». նախարարը դժգոհ է «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքներից«Լիդիանի» պահնորդների հագուստը նման է ադրբեջանական հատուկ ջոկատայինների համազգեստին. ակտիվիստԸնտանիքիս հետ գտնվում եմ Մոսկվայում. Արամեն անդրադարձել է արտագաղթելու մասին լուրին«Խուստուփի պես հպարտ և դուխով»․ Փաշինյանը՝ Կապանի բնակիչներինՄենք արդեն «Բարսելոնայի» համար որոշ կարևոր որոշումներ ենք կայացրել․ Բարտոմեու Բերման է ենթարկվել Արտյոմ Կանևսկոյը«Բարսելոնան» 1946 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում իր դարպասին ընդունեց 8 գոլՌուսաստանում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունըՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ1992թ. այս օրը հորս առաջարկով ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Փորձում ենք բացառել վերավաճառողների մուտքը տոնավաճառ. փոխնախարարՄարջան Ավետիսյանն՝ առանց շպարի (լուսանկար) Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել«Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը՝ Աջափնյակ. հարգարժան պարոն Մեսչյան, էսպես չեն գնում»Մահվան 3 նոր դեպք. քանի տարեկան են եղել մահացածներըԽոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Nissan-ը, BMW-ն, Honda-ն (լուսանկարներ)Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք. մահվան՝ 3 նոր դեպք
Ամենադիտված