57-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի պտույտ գլորվել, հայտնվել դաշտում
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում, Սիրիայի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Մանվել Ֆիլիփը, իր վարած Toyota մակնիշի 10 FM 910 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168.5 կմ հատվածում, կտրուկ շրջադարձի մասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մի պտույտ գլորվելով, հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քանի որ վթարի հետևանքով տուժածներ չեն եղել, վարորդն էլ հրաժարվել բժշկական օգնությունից, նա ճանապարհային ոստիկանությանը հայտնել է, որ ոչ մի բողոք չունի: