Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի սկզբնամասում իրականացրել է ծառատունկ
ՀասարակությունԿոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր աշխատակազմի հետ միասին հոկտեմբերի 13-ին մարզի մուտքի մոտ` Մ4 մայրուղու սկզբնամասում ( այստեղ դեռևս գարնանը, վարչապետի մասնակցությամբ, լայնածավալ շաբաթօրյակ էր կազմակերպվել), իրականացրել է ծառատունկ:
Ինչպես հայտնեցին Կոտայքի մարզպետարանից, տնկվել է ավելի քան 30 տնկի:
Ծառատունկի ավարտին մարզպետը կոչ է արել շաբաթօրյակներն ու ծառատունկը դարձնել կենսակերպի անբաժան մաս: