Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 

ChainPoint19 բլոկչեյն միջազգային համաժողովով Երևանում մեկնարկեց «Ավրորա» ֆորումը

Հասարակություն

 ChainPoint19 բլոկչեյն միջազգային համաժողովը հայ և օտարազգի բազմաթիվ մասնագետների տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառման օգուտները քննարկելու և դրանց շուրջ տեսակետներ զարգացնելու հնարավորություն ընձեռեց: 

 Համաժողովը մեկնարկեց հոկտեմբերի 14-ին «Ավրորա» ֆորումի շրջանակում:

Բացմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ համաժողովի ընթացքում նախատեսվող քննարկումները նվիրված են ապագայի տեխնոլոգիաներին:

«Լսելու ենք բազմաթիվ հետաքրքիր կարծիքներ, թե ինչպես են ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպություններն օգտվում բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման առավելություններից, թե ինչպես են կառավարությունները մասնակից դառնում  այդ գործընթացներին,  որպես տեխնոլոգիաների պատվիրատու և թե ինչպես են այդ տեխնոլոգիաների շնորհիվ իրենց կառավարման համակարգերն ավելի նորարարական  դարձնում»,-շեշտեց Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ նման հեղինակավոր միջոցառման անցկացումը կարևոր է այն նորարարական կազմակերպությունների համար, որոնք Հայաստանում հետևում են աշխարհի զարգացումներին և ձեռք են բերում հնարավորություն իրենց տեսակետներն ու կարողությունները ներկա պահանջներին համապատասխանեցնելու միջոցով դառնալ համաշխարհային զարգացման մի մասը:

Ֆորումի բազմաթիվ մասնակիցների շարքում էր ECOS ազատ տնտեսական գոտին: Գոտու ներկայացուցիչ Լուսինե Կարապետյանը պատմեց, որ Հայաստանում այդ գոտին ստեղծել են տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված նախագծերի զարգացմանը խթանելու համար:

«Մենք առաջարկում ենք իրավաբանական ծառայություններ, հարթակ ենք ստեղծում միջազգային ներդրումների համար, իսկ այդ համաժողովին ներկայանում ենք ազատ տնտեսական գոտու հարթակով, որտեղ կա տվյալների պահպանման կենտրոն. դրա տարածքում կա մայնինգ ֆերմա, որտեղ կարող թե՛ հայ, թե՛ արտասահմանցի գործարարները տեղադրել իրենց սարքավորումները կրիպտոարժույթի մայնինգի համար: Ապահովել ենք էներգետիկ ենթակառուցվածք, որը հնարավորություն է տալիս էժան էլեկտրաէներգիայի աղբյուր ունենալ և ավելի մրցակցային լինել շահագործողների համար»,-ներկայացրեց Կարապետյանը:

ChainPoint19 բլոկչեյնի միջազգային համաժողովը հյուրընկալել է Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան: Այն հավակնում է լինել Կովկասում անցկացվող բլոկչեյնի ամենամեծ միջազգային համաժողովը, որը միավորում է բլոկչեյնի գլոբալ առաջնորդներին:

«Ավրորա» ֆորումն իր տեսակով  առաջինն է տարածաշրջանում: Մեկ շաբաթվա ընթացքում ֆորումը միավորելու է աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, կրթական, մարդասիրական և գիտատեխնիկական նորարարության ոլորտներից, որոնք կկիսվեն իրենց փորձով, մտքերով ու կփորձեն հանդես գալ աշխարհն ավելի լավը դարձնող գաղափարներով: «Ավրորա» ֆորումն ունի  157 Բարի կամքի  դեսպան աշխարհի 39 երկրից, որոնք ներկայացնում են 17  ոլորտ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել են
Ամենադիտված