Ամերիկուհին ցուցադրել է, թե ինչպես են թմրանյութերը փոխել իր որդուն (լուսանկարներ)
ԱյլԱՄՆ Միսսուրի նահանգի բնակչուհի Ջենիֆեր Սալֆեն-Թրեյսին Ֆեյսբուքի իր էջում կիսվել է որդու տխուր պատմությամբ` ցույց տալով, թե ինչ են թմրանյութերն արել իր տղայի հետ:
Որդեկորույս մոր խոսքերով` ընդամենը յոթ ամսում թմրանյութերն անճանաչելիորեն փոխել են իր 26-ամյա որդուն` Կոդի Բոշոպին: Առաջին լուսանկարում առողջ, ամրակազմ տղամարդ է, իսկ երկրորդում երևում են թմրանյութերի հետևանքները, գրում է Metro-ն:
Ջենիֆերը նշում է, որ վերջին շրջանում իր որդին թափառում էր Լաս Վեգասի փողոցներում, և նրանից ոչ մի տեղեկություն չունեին:
Կինը դիմել է նրանց, ովքեր նույն իրավիճակում են, ում մտերիմները հայտնվել են նույն դժբախտության մեջ և տառապում են թմրամիջոցներից: Ջենիֆերը պահանջում է խնդրի վերաբերյալ կոլեկտիվ որոշում կայացնել: