Հայոց ցեղասպանության թանգարան այցելելը չափազանց հուզիչ էր. Քիմ Քարդաշյան (լուսանկարներ)
ԼուսանկարներԱմերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով WCIT-2019 ՏՏ համաժողովին մասնակցելու նպատակով այցելել էր Հայաստան, երկրից հեռանալուց հետո դեռ շարունակում է Հայաստանի մասին հրապարակումներ անել «Ինստագրամ»-ի իր էջում: Այս անգամ հեռուստաաստղը հրապարակել է Ծիծեռնակաբերդում արված լուսանկարները, որոնց կից գրել է.
«Հայոց ցեղասպանության թանգարան այցելելը չափազանց հուզիչ էր: Ես չեմ կարող հավատալ, որ ջարդերից հրապարակված բոլոր նկարների և գրականության առկայությամբ մարդիկ դեռևս փորձում են ժխտել կատարվածը: Մենք երբեք չենք մոռանա, որ սպանվել են 1,5 միլիոն հայեր»:
Посмотреть эту публикацию в Instagram