Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Արտակարգ ՊատահարԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 14-ին 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես`
Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 800 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 300 քմ, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ 1.2 հա,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ մոտ 400 քմ, Վարդաշատ գյուղում՝ 10 հա,
Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ 3000 քմ, 500 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 500 քմ, 1000 քմ, Քասախ գյուղում՝ 1 հա, Քանաքեռավան գյուղում՝ 1000 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 2 հա, 900 քմ, 10 հա խոտածածկույթ և 20 ծառ,
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 1000 քմ, 2 հա, Եղվարդ-Երևան
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: