Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
ԻրավունքՔիչ առաջ դատարանը կրկին որոշում կայացրեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։
Նշենք, որ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հերթական միջնորդության համար հիմք էր հանդիսացել հոկտեմբերի 10–ին «Նաիրի» ԲԿ–ում հրավիրված բժշկական կոնսիլիումը, որով ըստ պաշտպանի հիմնավորվել է, որ Գրիգորյանի մոտ 4-5 նոր հիվանդություններ են հայտնաբերվել։
Գրիգորյանի փաստաբանները բազմիցս նշել են, որ անձին խոշտանգելու եւ հոգեկան տառապանք պատճառելու միտում են տեսնում։