Պուտինը Աբու Դաբիի թագաժառանգին ճախրուկ է նվիրել (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ-ի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Մուհամմադ բեն Զաիդդ Ալ Նահյանը միմյանց նվերներ նվիրեցին:
Ռուսաստանի ղեկավարը թագաժառանգին է նվիրել սպիտակ ճախրուկ, իսկ թագաժառանգը Պուտինին է հանձնել Քասր ալ-Հոսն պալատի մակետը, որը նախկինում եղել է ԱՄԷ նախագահի նստավայրը:
Նրանք շնորհակալություն են հայտնել միմյանց նվերների համար և միմյանց ձեռք սեղմել:
Մեկ օր առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Սաուդյան Արաբիա, նա թագավոր Սալման բեն Աբդել Ազիզին նվիրել է Կամչատկայի ճախրուկին, որը բազեների ամենախոշոր ներկայացուցիչն է։: Ի պատասխան ՝ նրան հանձնվել է արաբական ավանդական զարդարանք ունեցող նկար, որը պատկերվում է գորգերի վրա: