Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Զատուլինի արցախյան այցի պատճառով
PoliticalԱդրբեջանը Ռուսատանին բողոքի նոտա է հանձնել ՌԴ Պետդումայի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի` Արցախ կատարած այցի պատճառով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն` հղում անելով Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը։
«Համապատասխան հայտագիր է ներկայացվել Ռուսատանի ԱԳՆ` ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի այցի պատճառով», – նշված է հաղորդագրության մեջ։
Բաքուն զայրացած է, որ Զատուլինը «Ադրբեջանի օկուպացված տարածքում» մասնակցել է միջոցառումների։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Արցախ են այցելել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրը և Ջուդի Չուն: Նրանք Ստեփանակերտ կատարած առաջին այցի շրջանակում հանդիպել են Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ: