Որքան են վաստակել հայտնիները Ինսթագրամում արված գովազդային հրապարակումներից
СпортԹուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն վերջին 12 ամիսների ընթացքում Ինսթագրամում կատարած գովազդային գրառումներից ամենաշատն է գումար վաստակել:
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, պորտուգալացի ֆուտբոլիստը կատարել է 49 գովազդային հրապարակում և վաստակել է 44,1 մլն եվրո (յուրաքանչյուր հրապարակման համար 900 000 եվրո):
Երկորդ տեղում «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին է: Արգենտինացին կատարել է 36 հրապարակում և վաստակել է 21,2 մլն եվրո (յուրաքանչյուր հարապարակման համար` 590 000 եվրո): Երրորդ տեղում Քենդալ Ջեներն է:
Չորրորդում Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը (մոտ10 մլն եվրո): Որին հաջորդում է Սելենա Գոմեսը: ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը 6-րդ տեղում է (մոտ 6,5 մլն եվրո):