Իտալիայի Պատգամավորների պալատը կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը Երևանի 60-ամյա բնակչուհու հանցավոր գործողություններից տուժել է 17 քաղաքացի. հարուցվել է քրգործ (տեսանյութ) 138 ռուսաստանցի Հայաստանից հայրենիք է վերադարձել Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Ո՞ւր են անհետացել Ամուլսարի «պահապանները» Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Էդմոն Մարուքյան Արմավիրի մարզում բախվել են ատոմակայանին պատկանող մարդատար ավտոբուսն ու Toyota-ն. ավտոբուսում եղել է 40 ուղևոր Ապամոնտաժվում են «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու ապօրինի տաղավարները Մենք ունենք ծանր վիճակում գտնվող 300 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 68. Արսեն Թորոսյանը նոր թվեր հրապարակեց 

Դատախազությունը քրգործ է հարուցել կեղծ եզրակացության հիման վրա պետգույքի ցածր գնով օտարման առթիվ

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում պետական գերատեսչություններից ստացված՝ իրենց ներքին վերահսկողական գործիքակազմով իրականացվող ստուգումների արդյունքների ուսումնասիրությունները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված  ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց օրենքով սահմանված գնումների ընթացակարգերի, առանց պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։

«Նշված առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն 24.08.2016թ. իրականացրել է ք. Երևան, Էրեբունի համայնք, Սասունցի Դավիթ փողոց թիվ 66/1 հասցեում գտնվող 283.4 քմ մակերեսով շինության և 721.6 քմ մակերեսով հողամասի գնահատում, ինչի արդյունքում նշված անշարժ գույքը գնահատվել է 26.6մլն ՀՀ դրամ:

Դրա հիման վրա գույքը մի քաղաքացու օտարվել է 28.1մլն ՀՀ դրամով:

Հետագայում կատարվել է վերը նշված անշարժ գույքի 2016թ. շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2016թ. դրությամբ կարող էր կազմել ոչ թե 26.620.000 ՀՀ դրամ, այլ՝ 65 մլն ՀՀ դրամ կամ շուրջ 2.5 անգամ ավել սկզբնական գնահատված արժեքից:

Պարզվել է նաև, որ նշված անշարժ գույքերի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ հաշվի չի առնվել գնահատվող գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը:

Բացի այդ, համաձայն ՀՀ կառավարության 13.06.2003 որոշման, պետական սեփականություն հանդիսացող նման կատեգորիայի՝ 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի օտարումը կարող է տեղի ունենալ միայն ՀՀ կառավարության որոշմամբ։

Մինչդեռ, տվյալ դեպքում վերը նշված անշարժ գույքը 50 մլն դրամից պակաս գնահատելու արդյունքում, ՀՀ կառավարության 13.06.2003 որոշման պահանջների խախտմամբ, այն օտարվել է ոչ թե ՀՀ կառավարության որոշմամբ, այլ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով:

Արդյունքում՝ ՍՊԸ մասնագետի կողմից կազմված և տնօրենի կողմից հաստատված գնահատման կեղծ եզրակացության հիման վրա 65 մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը գնահատվել, ապա ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից օտարվել է իրական արժեքից մոտ 2.5 անգամ պակաս գնով՝ պետությանը պատճառելով շուրջ 36.9մլն ՀՀ դրամի վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Ուսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Իտալիայի Պատգամավորների պալատը կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը Երևանի 60-ամյա բնակչուհու հանցավոր գործողություններից տուժել է 17 քաղաքացի. հարուցվել է քրգործ (տեսանյութ)138 ռուսաստանցի Հայաստանից հայրենիք է վերադարձել Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Ո՞ւր են անհետացել Ամուլսարի «պահապանները»ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ․ վարչապետի խոսնակ Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիԱրտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Էդմոն ՄարուքյանՀայաստան-Ադրբեջան սահմանի լարվածությանը չպետք է ՌԴ-ում բախումների հիմքեր ստեղծի. Մեդվեդև Զարեհ Սինանյանը կապի մեջ է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Արմավիրի մարզում բախվել են ատոմակայանին պատկանող մարդատար ավտոբուսն ու Toyota-ն. ավտոբուսում եղել է 40 ուղևորԵրկարացնե՞լ արտակարգ դրությունը, թե՞ ոչ. ի՞նչ են ուզում քաղաքացիները (տեսանյութ)Քննչական մարմինը պարզապես «ծաղրում է» իրավաբանական գիտությունը. Արթուր Դանիելյանի փաստաբան Ապամոնտաժվում են «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու ապօրինի տաղավարները Մենք ունենք ծանր վիճակում գտնվող 300 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 68. Արսեն Թորոսյանը նոր թվեր հրապարակեցԱմուլսարի պահապանները վերսկսում են բողոքի ակցիան. ուղիղՍա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ կրթության չափորոշիչների մասին Սեպտեմբերի 1-ից աշակերտները դպրոց կգնա՞ն. պարզաբանում է վարչապետ Փաշինյանը Ոստիկանությունում տխրել են․ Տիգրան Եսայանի կարիքը համակարգում զգալու ենԱրտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. կվերանայվեն հանրահավաքներ անցկացնելու հարցերըԱրթուր Վանեցյանը զրուցել է Արամ Ա-ի հետ և իր զորակցությունը հայտնել Լիբանանի հայությանը Բարենպաստ զարգացումներն իրենց հետ բերել են վատ լուրեր. վարչապետՎարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներինՊարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Նախագահն անդրադարձել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին Սայլը տեղից չի շարժվում․ մետրոյի նոր կայարանների գործարկումը հարցականի տակ է (տեսանյութ)Վարչապետը կարևորել է հանրակրթության որակի բարձրացմանն ուղղված բարեփոխումները Քանյե Ուեսթը և Քիմ Քարդաշյանը փորձում են ամուսնությունը փրկել Կարիբյան ծովի մասնավոր կղզում (լուսանկար)Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Բեյրութ Զինվորական երդման արարողություններին բացառվելու են տեսակցություններն ու ընդունելությունները. ՊՆ Իրավիճակը չափազանց մտահոգիչ է. ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը ուղիղ կապի մեջ է Բեյրութի գործընկերների հետ Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին. Ռոբերտ Քոչարյան (ֆոտո) Անհասկանալի է նախագահի մոտեցումը, որ առաջադրում է նախորդ անգամ չընտրված ՍԴ դատավորի թեկնածուին. Նիկոլայ Բաղդասարյան Հայաստանի օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին. Նիկոլ Փաշինյան Լիլի Մորտոն Դուբայից սեքսուալ լուսանկար է հրապարակել Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է այնտեղ գտնվող հայ խաղաղապահների հետ․ Աննա Նաղդալյան Սանչոն հնգամյա պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ. The GuardianԶգեստների «ճակատամարտ». Քսենիա Սոբչակն ընդդեմ Մարինա ԱլեքսանդրովայիՀայ դպրոցը արարողը եկեղեցին է, իսկ կառավարությունը լուրջ չի ընդունում եկեղեցու կարծիքը. սրբազան«Մերձավոր Արևելքի մարգարիտը» դուրս է գալու այս ճգնաժամից առավել ամուր․ Աննա Հակոբյանը՝ Լիբանանի նախագահի տիկնոջը Բեյրութում տեղի ունեցած պայթյունը ոչնչացրել է երկրի հացահատիկի գրեթե ողջ պաշարը․ ReutersԿորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին». Panorama.am «Шёлковый Путь»-ի տնօրեն ներկայացող Սարիբեկ Գևորգյանը ստել է. նրա՝ հայերին օգնելու ցանկությունը միֆ էր (տեսանյութ)Նախագահը ստացել է փոխոստիկանապետին աշխատանքից ազատելու մասին վարչապետի առաջարկությունը «Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին եւ բարեկարգվումՔԿ-ն կքննի, թե ինչպես է Ռուբեն Հայրապետյանը ԱԺ պատգամավոր առաջադրվել՝ լինելով այլ երկրի քաղաքացի Թուրքիայի հանգստյան գոտիներից մեկում նկատվել է կորոնավիրուսային դեպքերի կտրուկ աճԿինը ուղեբեռով Հայաստան է տեղափոխել հայ ամուսնու ոսկորները․ BildՀամացանցը արձագանքում է Վայոց ձորի ոստիկանապետինԲեյրութում պայթյունից մահացել է լիբանանահայ Վարուժան Թոսունյանը
Ամենադիտված