«Բալդի»-ն հերթական բարեգործական այցով Կոտայքի մարզի «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում էր (տեսանյութ)
Տեսանյութեր«Բալդի» ընկերությունն, այս անգամ, բարեգործական այցով Կոտայքի մարզում էր: Ընկերությունը բրենդային կոշիկներ նվիրեց «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի սաներին։
«Բալդի» ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Սիրվարդ Կարապետյանի խոսքով՝ ընկերությունը հաճախակի է իրականացնում նմանատիպ բարեգործական այցեր և հերթական բարեգործությունն ուղղված էր «ՍՕՍ մանկական գյուղ»-ին: Սա էլ առաջին այցը չէր այստեղ. մի քանի տարի շարունակ «Բալդի»-ն անակնկալ է մատուցում այստեղի բնակիչներին՝ փորձելով հաճելի պահեր պարգևել նրանց:
Ընկերության աշխատակիցները հերթով շրջում էին ՍՕՍ ընտանեկան տներով և նվերներ հանձնում տարբեր ընտանիքներում բնակվող երեխաներին: Վերջիններս սիրով ընդունում էին դրանք և շնորհակալական ժպիտներով հայտնում իրենց երախտագիտությունը:
«ՍՕՍ մանկական գյուղեր»-ի կորպորատիվ հանգանակությունների ավագ մասնագետ Վանանե Արարքցյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց «Բալդի» ընկերությանը՝ համագործակցության և աջակցության համար։
Երեխաները մեծ ոգևորությամբ և հաջորդ այցի ակնկալիքով ճանապարհեցին «Բալդի» ընկերության ներկայացուցիչներին: