Բարսելոնայում բնակվող Հայկ Արսենյանը Golden Voice միջազգային մրցույցում ներկայացրել է Իսպանիան և արժանացել 3-րդ մրցանակին
Գիտություն և ՄշակույթՄեր հայրենակից Հայկ Արսենյանը ներկայացնում էր Իսպանիան Մալթայում առաջին անգամ կազմակերպված Golden Voice միջազգային փառատոնում և արժանացել է 3-րդ մրցանակին: Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը՝ շնորհավորելով Հայկ Արսենյանին և մաղթելով նորանոր հաղթանակներ:
Մինչ այդ Բարսելոնայում Հայկ Արսենյանը մասնակցել է Իսպանիայի «Մանկական ձայնը» նախագծին և իրավունք ստացել այդ երկիրը ներկայացնել միջազգային հարթակում: Մալթայում կազմակերպված մրցույթը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-6-ը: