Հայտնի բժիշկ, բգթ Արայիկ Ղարիբյանը, ով նախկինում զինվորական բժիշկ էր, այսօր` Երեւանի հայտնի ԲԿ-ներից մեկի փոխտնօրենը, հրապարակավ իր ամոթանքն է տվել զինակից երկրապահներին ու ԵԿՄ -ին` վայր դնելով իր ԵԿՄ անդամատոմսը․ «Ես` Արայիկ Դավիթբեկի Ղարիբյանս, ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա: Դիմում եմ Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ ազատել երկրապահ կամավորական միության շարքերից»,-սոցցանցի իր էջում գրել է բժիշկը:
2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի...
Դիզայներ Արամ Նիկոլյանը ևս գտնվում է Տավուշում: Նա միացել է տավուշեցիների շարժմանը, որոնք օրեր շարունակ պայքարում են հանուն հայրենի հողի պաշտպանության: Նշենք, որ շարժման մասնակիցների բողոքն ուղղված է ներկա իշխանություններին, որոնք ազգադավ քաղաքականություն են վարում՝ թշնամուն հանձնելու Տավուշի 4 գյուղերը, հայկական տարածքները:
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է։ Հիշեցնենք, որ հայտնի լրագրողին «Զվարթնոց» օդանավակայանից չեն թողել մտնել Հայաստան։
ՄԻՊ գրասենյակից ArmLur.am-ին հայտնում են․ որ ուրբաթ օրը` 2024 թվականի ապրիլի 19-ին, Դավիթ Տոնոյանը ՄԻՊ աշխատակազմ տեղեկություն է ներկայացրել առ այն, որ ցանկանում է հանդիպել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ: Պաշտպանն այց է իրականացնելու քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին խորհրդապահական կարգով տեսակցելու նպատակով: