Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր 

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Գլոբալ ինովացիոն ֆորումի գալա ընթրիքին

Հայաստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Ավրորա» ֆորումի շրջանակում անցկացվող՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) «Փոխակերպելով բանականությունը» Գլոբալ ինովացիոն ֆորումի գալա ընթրիքին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Շնորհակալություն հայտնելով «Ավրորա» նախաձեռնության հիմնադիրներին՝ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին, նախագահը նշել է, որ նրանք անձինք են, որոնք իրենց ներդրումն ունեն Հայաստանի գիտության, տեխնոլոգիաների, նորարարության, բարեգործության ոլորտներում: Խոսելով համաժողովի և FAST-ի գործունեության մասին՝ նախագահ Սարգսյանն այն համարել է ճանապարհ դեպի ապագա: «Սա միայն ճանապարհ չէ դեպի ապագա, սա վերադարձ է դեպի իրականություն,- ասել է Արմեն Սարգսյանը։- Իսկ իրականությունն այն է, որ մենք այս պահին ապրում ենք մի աշխարհում, որտեղ միակ երկիրը, հանրապետությունը կամ քաղաքը չենք, որ պայքարելու է ապագայի տեխնոլոգիաների համար»։ Նախագահը նշել է, որ այսօր աշխարհը կրկին հայտնվել է փոփոխությունների խաչմերուկում: «Աշխարհը փոփոխվում է սրընթաց կերպով,-ասել է նա։- Մեր ապագան, անկասկած, արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը և մեծ ծավալի տվյալների կառավարումն են: Այս համաժողովը կօգնի վերադառնալ իրականություն։ Մենք չենք կարող հպարտ լինել միայն նրանով, թե ինչի ենք հասել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, քանի որ դա վերջնակետը չէ։ Մենք չենք կարող խաբել ինքներս մեզ՝ ասելով, որ միակն ենք ու լավագույնը։ Մենք ողջ աշխարհի հետ ենք մրցակցության մեջ: Կա միայն մեկ ուղի, որով կարող ենք հաղթել այս մրցակցության մեջ. այն պետք է դառնա ազգային առաքելություն, առաքելություն բոլորիս համար, առաքելություն մեր բոլոր բարեկամների համար, ովքեր հավատում են Հայաստանին, ովքեր պատրաստ են մեզ աջակցել։ Պետք է կոնսոլիդացնենք մեր ողջ գիտելիքը, նոու հաուն, մեր փայլուն մտքերը՝ լինի դա Սիլիկոնյան հովտում՝ Կալիֆոռնիայում, Նյու Յորքում կամ Քեմբրիջի համալսարանում, Ֆրանսիայում, Իտալիայում կամ Ռուսաստանում։ Պետք է շատ աշխատենք ու լինենք չափազանց կարգապահ, քանի որ մրցելու ենք աշխարհում լավագույնների հետ»։

Նա հորդորել է չվախենալ արհեստական բանականությունից, այլ՝ ընդառաջ գնալ փոփոխություններին: «Աշխարհում հարյուր միլիոնավոր նոր աշխատատեղեր են ստեղծվել տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ,-ասել է Հանրապետության նախագահը։- Միլիարդավոր աշխատատեղեր են ստեղծվելու արհեստական բանականության շնորհիվ, որից չպետք է վախենալ, քանի որ մեքենաները, արհեստական բանականությունը չունեն այն երկու-երեք հատկանիշները, որոնք մարդկային են։ Կա հիմնարար մի հատկանիշ. արհեստական բանականությունը, մեքենաները ունակ չեն սխալվելու՝ ի տարբերություն մեզ՝ մարդկանց, ովքեր սխալական են։ Սակայն սխալներ գործելը մի միջավայրում, որտեղ կան կանոններ կամ օրենքներ, դեպի էվոլյուցիա տանող միակ ճանապարհն է։ Այսինքն, սխալը, որը մարդկային է, հզոր գործիք է։ Եվ չկա տարբերակ, որտեղ արհեստական բանականությունը կհաղթի իրական բանականությանը»։

Նախագահի խոսքով՝ պատմության ընթացքում մեր ժողովուրդն ապացուցել է, որ կարող է հաղթել տարբեր ոլորտներում, և հիմա ստեղծվում են առաջընթացի նոր հնարավորություններ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենք
Ամենադիտված