Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին (տեսանյութ)
VideoՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Արամի Առաքելյանի հոգեհանգստի արարողությանը:
Հիշեցնենք, հոկտեմբերի լույս 16-ի գիշերը միջադեպ է տեղի ունեցել Ազատության հրապարակում, որի հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելիս 38-ամյա ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը զոհվել է, իսկ նրա համածառայակից Արսեն Հակոբյանը՝ ստացել վնասվածքներ գլխի շրջանում: Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, զենքը խլելու եւ ոստիկանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են երկու եղբայրներ, նրանցից մեկն անչափահաս։