Facebook-ում տարածվել է քարտեզ, որում Հայաստանի տարածքը պատկերվում է Թուրքիայի կազմում
WorldՀոկտեմբերի 14-ին Facebook սոցիալական կայքում կեղծ քարտեզ է տարածվել Թուրքիայի պաշտպանության նախարարի կեղծ օգտահաշվում:
Համաձայն քարտեզի` Թուրքիային է պատկանում Բուլղարիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մի մասը, գրում է «Грузия Онлайн»-ը:
Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մակբուլե Կոչակը հայտնել է, որ տարածված քարտեզը կեղծ է և ինքը կհայտնի դրա մասին պաշտոնական Անկարային: Նա նաև նշել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայում սկսված ռազմական գործողություններից հետո հաճախ են նման կեղծ տեղեկություններ տարածվում համացանցում: