Դաղստանցի «Ջոկերը» կացինով ներխուժել է դպրոց և սպառնացել աշակերտներին (տեսանյութ)
ՏեսանյութերԴաղստանում սև դիմակով տղամարդը մտել է դպրոց և սպառնացել աշակերտներին: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Ուլուայ գյուղում, գրում է KP.RU-ն:
Այդ օրն աշակերտները նշելիս են եղել առողջության օրը և աղմուկ է եղել ուսումնական հաստատությունում: Տղամարդուն դա դուր չի եկել և նա կացինով մտել է դպրոց, ուր պահանջել է անջատել երաժշտությունը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, 33-ամյա դաղստանցին ձերբակալվել է:
Աղբյուրի տեղեկություններով` նա կրել է Ջոկերի դիմակը, սակայն հրապարակված տեսանյութում երևում է, որ նա եղել է սև դիմակով` աչքերի հատվածում բացվածքներով: