Տարզանի դերակատարի որդին սպանել է մորը, ապա գնդակահարվել ոստիկանների կողմից (լուսանկարներ)
ԱյլՀովուդյան հայտնի դերասան Ռոն Էլայի կինը դաժանորեն սպանվել է Կալիֆորնիայի իր առանձնատանը, գրում է ВВС-ին:
Դերասանը 1960-ականներին մարմնավորել է Տարզանին նույնանուն սերիալում:
Երեքշաբթի օրը ոստիկանությունը ժամանել է Սանտա Բարբարայում գտնվող նրանց առանձնատուն և հայտնաբերել Վալերի Լունդին Էլայի դին` մահացած դանակի բազմաթիվ հարվածներից:
Ոստիկանությունն առանձնատան մոտ հայտնաբերել է նաև դերասանի որդուն` Քամերոն Էլային, ով դիմադրություն է ցույց տվել, և ոստիկանությունը ստիպված է եղել կրակ բացել նրա ուղղությամբ:
81-ամյա Ռոն Էլայը չի տուժել, բայց տեղափոխվել է հիվանդանոց:
Նշենք, որ նրա կինը` Վալերի Լունդինը, եղել է նախկին «Միսս Ֆլորիդան»: