Վարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին Նախագահն անդրադարձել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին Սայլը տեղից չի շարժվում․ մետրոյի նոր կայարանների գործարկումը հարցականի տակ է (տեսանյութ) Վարչապետը կարևորել է հանրակրթության որակի բարձրացմանն ուղղված բարեփոխումները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Բեյրութ Զինվորական երդման արարողություններին բացառվելու են տեսակցություններն ու ընդունելությունները. ՊՆ Իրավիճակը չափազանց մտահոգիչ է. ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը ուղիղ կապի մեջ է Բեյրութի գործընկերների հետ Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին. Ռոբերտ Քոչարյան (ֆոտո) Անհասկանալի է նախագահի մոտեցումը, որ առաջադրում է նախորդ անգամ չընտրված ՍԴ դատավորի թեկնածուին. Նիկոլայ Բաղդասարյան Հայաստանի օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին. Նիկոլ Փաշինյան 

Էական հակասություններ չեն եղել. Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը՝ առերեսման մասին

Իրավունք

Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ հրավիրվել է, մեղադրանք են առաջադրել, մեկ անգամ էլ հրավիրվել է առերեսման, որին մասնակցել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Картинки по запросу փաստաբան Տիգրան Աթանեսյան

«Իրավունք չունեմ ասելու, թե ում հետ է եղել առերեսումը։ Միայն կարող եմ ասել՝ իր նախկին ենթականերից մեկի հետ»,- նշեց Աթանեսյանը։ 

Թեև փաստաբանը հրաժարվեց անուն հնչեցնել, սակայն մեր տեղեկություններով Վլադիմիր Գասպարյանն առերեսվել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ (Ալեքսանդր) Սարգսյանի թիկնապահների հետ, որոնք ևս անցնում են գործով։ 

Փաստաբանի խոսքով՝ հարցաքննության և առերեսման ժամանակ էական հակասություններ չեն եղել․ «Ընդամենը այդ առերեսումն է եղել։ Կարծում եմ, որ նախաքննության ավարտը կլինի քրեական հետապնդման դադարեցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց նա։

Անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի դիրքորոշմանը՝ փաստաբանն ասաց՝ ինչպես բազմիցս նշել է իր պաշտպանյալը, այս ամենը դիտարկում է երկրում տիրող ընդհանուր իրավական նիհիլիզմի համայնապատկերի մեջ։

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ  դատարանում վիճարկել են Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշումը և սպասում են դատական նիստին։ 

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանությունը ենթադրյալ չարաշահելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 25-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում տրվեց՝ փոփոխել Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը և նոր մեղադրանք առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար:

Հիշեցնենք, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը,  1997-2010 թթ․ զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի, այնուհետեւ՝ մինչեւ 2011թ. նոյեմբերը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար,  2001, 2004, եւ 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք, այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից  չբխող աշխատանքներ: Արդյունքում, չկատարելով իրենց բուն գործառույթները և չհաճախելով զորամաս, զինծառայողները չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, ինչի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:

Սոնա Հարությունյան

Վարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներինՊարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Նախագահն անդրադարձել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին Սայլը տեղից չի շարժվում․ մետրոյի նոր կայարանների գործարկումը հարցականի տակ է (տեսանյութ)Վարչապետը կարևորել է հանրակրթության որակի բարձրացմանն ուղղված բարեփոխումները Քանյե Ուեսթը և Քիմ Քարդաշյանը փորձում են ամուսնությունը փրկել Կարիբյան ծովի մասնավոր կղզում (լուսանկար)Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Բեյրութ Զինվորական երդման արարողություններին բացառվելու են տեսակցություններն ու ընդունելությունները. ՊՆ Իրավիճակը չափազանց մտահոգիչ է. ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը ուղիղ կապի մեջ է Բեյրութի գործընկերների հետ Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին. Ռոբերտ Քոչարյան (ֆոտո) Անհասկանալի է նախագահի մոտեցումը, որ առաջադրում է նախորդ անգամ չընտրված ՍԴ դատավորի թեկնածուին. Նիկոլայ Բաղդասարյան Հայաստանի օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին. Նիկոլ Փաշինյան Լիլի Մորտոն Դուբայից սեքսուալ լուսանկար է հրապարակել Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է այնտեղ գտնվող հայ խաղաղապահների հետ․ Աննա Նաղդալյան Սանչոն հնգամյա պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ. The GuardianԶգեստների «ճակատամարտ». Քսենիա Սոբչակն ընդդեմ Մարինա ԱլեքսանդրովայիՀայ դպրոցը արարողը եկեղեցին է, իսկ կառավարությունը լուրջ չի ընդունում եկեղեցու կարծիքը. սրբազան«Մերձավոր Արևելքի մարգարիտը» դուրս է գալու այս ճգնաժամից առավել ամուր․ Աննա Հակոբյանը՝ Լիբանանի նախագահի տիկնոջը Բեյրութում տեղի ունեցած պայթյունը ոչնչացրել է երկրի հացահատիկի գրեթե ողջ պաշարը․ ReutersԿորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին». Panorama.am Իրականում ինչ է տեղի ունեցել Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև, և ով է «Шёлковый Путь» առևտրի կենտրոնի սեփականատերը (տեսանյութ)Նախագահը ստացել է փոխոստիկանապետին աշխատանքից ազատելու մասին վարչապետի առաջարկությունը «Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին եւ բարեկարգվումՔԿ-ն կքննի, թե ինչպես է Ռուբեն Հայրապետյանը ԱԺ պատգամավոր առաջադրվել՝ լինելով այլ երկրի քաղաքացի Թուրքիայի հանգստյան գոտիներից մեկում նկատվել է կորոնավիրուսային դեպքերի կտրուկ աճԿինը ուղեբեռով Հայաստան է տեղափոխել հայ ամուսնու ոսկորները․ BildՀամացանցը արձագանքում է Վայոց ձորի ոստիկանապետինԲեյրութում պայթյունից մահացել է լիբանանահայ Վարուժան Թոսունյանը Մեր մաղթանքն է, որ Լիբանանի աստվածասեր ժողովուրդը հաղթահարի առկա դժվարությունները․ Գարեգին Բ Հայաբնակ թաղամասերում գրեթե բոլոր տների 95%-ը քանդվել է․ բեյրութահայ Մացակ Փոլադյան (լուսանկար)Ոստիկանության 6-րդ վարչությունը «M Group» ընկերությունում է . խուզարկություն է իրականացվում Ինչպես զարգացնել Հայաստանը. Մենուա ՀարությունյանԱմուլսարում ժողովուրդը հասկացավ, որ իր հավատով ընտրված իշխանությունն անցավ ռուբիկոնը. Հակոբ ՃաղարյանՀայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին. Զոհրաբ Մնացականյան «Լիդիան Արմենիան» խիստ մտահոգություն է հայտնում Ամուլսարում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԱՀԿ-ն բժշկական օգնություն է ուղարկել ԲեյրութԵթե հայրը ընդդիմադիր է՝ որդին աշխատելու իրավունք չունի՞. Սամվել Իսագուլյանի՝ աշխատանքից դուրս գալը քաղաքական հետապնդման արդյո՞ւնք էՆախագահը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ Ռուսաստանը Բեյրութում կտեղակայի շարժական հիվանդանոցներԱշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը. 168.am Եգիպտոսում բուրգերը և Դուբայում Բուրջ Խալիֆան լուսավորվել են լիբանանյան դրոշի գույներով (տեսանյութ) Հրատապ կազմակերպել Բեյրութ-Երևան չարտերային չվերթ․ Նաիրա Զոհրաբյան Ինչպիսին է պայթյունից հետո առավոտյան Բեյրութը (տեսանյութ)Լիբանանը սուտ լուրեր է տարածում, ռումբը օդանավից են ցած նետել. պայթյունից տուժած բեյրութցի«Դա ռումբի պայթյունի հետևանք է». Թրամփը՝ Բեյրութում կատարվածի մասինՄարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները. Գեղամ ՊետրոսյանԳագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի Լիբանանի աղետից տուժած մեր հայրենակիցներին17-ամյա Աննա Սիմոնյանը հայտնաբերվել է Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է․ Աննա ՆաղդալյանԱմեն ինչ պետք է անել Բեյրութի ցավն ամոքելու համար. Կարո Փայլան
Ամենադիտված