Լեդի Գագան նետվել է երկրպագուի գիրկն ու ընկել բեմից (տեսանյութ)
VideoԵրգչուհի Լեդի Գագան ելույթի ընթացքում երկրպագուի հետ ընկել է բեմից։ Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է Twitter-ում։
Լաս Վեգասում կայացած համերգի ընթացքում երգչուհի Լեդի Գագան բեմ է հրավիրել երկրպագուներից մեկին եւ անսպասելիորեն նետվել նրա գիրկը։ Տղան անակնկալի է եկել, շփոթվել, քանի որ չէր սպասում, որ սիրելի երգչուհին իրեն ոչ միայն բեմ կկանչի, այլեւ իր հետ «կեղտոտ» պարեր կկատարի։
Ընկնելուց հետո Գագան շարունակել է ելույթը, իսկ երկրպագուի ճակատագիրը դեռ հայտնի չէ: