Քաղաքապետարանի կայքում հրապարակվելու են նիստերի քվեարկությունների անվանական արդյունքները
ПолитическиеԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Շուտով Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակվելու է ավագանու նիստերի քվեարկությունների անվանական արդյունքները։ Նաև նախատեսում ենք հրապարակել ամեն ավագանու անդամի նիստերին մասնակցության, հարցերի և ելույթների վիճակագրությունը։
Նախկինում դա անել հնարավոր չէր, քանի որ քվեարկությունները տեղի էին ունենում առանց էլեկտրոնային համակարգի»։