Առնվազն 62 մարդ Է զոհվել Աֆղանստանի մզկիթներից մեկում իրականացված պայթյուններից
WorldԱռնվազն 62 մարդ Է զոհվել Աֆղանստանի Նանգարհարի նահանգի մզկիթներից մեկում իրականացված պայթյուններից: Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Նանգարհարի նահանգապետի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ եւս շուրջ 60 մարդ վերքեր են ստացել մզկիթում տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով: Նրանց վիճակի վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Տարածաշրջանում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել պատահածի պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: