«Մեծահոգի» ավազակը հրաժարվել է վերցնել ծեր կնոջ գումարը և համբուրել է նրա ճակատը (տեսանյութ)
VideoԲրազիլիայի Ամարանտի քաղաքում զինված տղամարդը մտել է դեղատուն և պահանջել գումար ու դեղեր, գրում է DailyMail-ը:
Այդ պահին դեղատնում գտնվող վախեցած թոշակառու կինն իր գումարն է առաջարկել ավազակին, բայց վերջինս մերժել է նրան:
«Ո՛չ, տիկին: Հանգիստ եղեք, ինձ պետք չէ ձեր գումարը»,- ասել է նա ու համբուրել կնոջ ճակատը:
Նշվում է, որ ավազակը դեղատնից գողացել է 240 դոլար և տարբեր ապրանքներ: