Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ 

«Թևավոր» Իմ Քայլը. ի՞նչ վերադասավորումներ են տեղի ունենում իշխանության ներսում

Վերլուծական
Որքան էլ իշխող թիմի ներկայացուցիչները հերքում են, թե կուսակցության ներսում կան թևեր` իրենց մոտ ընդամենը բազմակարծություն է, վերջին իրադարձություններն ու դրանց հաջորդած զարգացումները բոլորովին այլ բան են հուշում: Ավելի քան հարյուր պատգամավոր ունեցող իշխանական ֆրակցիայում կա Ավինյանի թև, որը ջերմեռանդորեն պայքարում էր Վանեցյանի դեմ և այս հարցում, ի դեպ, այս թևի նպատակները ամբողջովին համընկնում էին մյուս՝ սորոսական թևի նպատակների հետ։ Կան Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի, Մհեր Գրիգորյանի թևերը։ Իսկ այժմ փորձենք հասկանալ՝ որ թևը ինչ ազդեցություն ունի ՔՊ-ում, համենայնդեպս այս փուլում: Ուժեղացա՞վ արդյոք սորոսական թևը Վանեցյանի հեռանալուց հետո: Վանեցյանի թևը ազդեցիկ էր նրանով, որ նրանց ձեռքում էր ուժային ամենակարևոր կառույցը, և նրանք կարողանում էին այս կառույցը նաև իրենց քաղաքական նպատակների համար օգտագործել՝ մարդկանց հավաքագրել, կամ իրենց հակառակորդների մասին տեղեկատավական արտահոսքեր կազմակերպել: Վանեցյանի հեռանալով սորոսականները իրականում ստացան միայն ֆիգուրի հեռացում, իսկ ռեալ դիվիդենտներ՝ ոչ:
 
Դրա համար էլ այսօր սորոսական թևը փորձում է խաղը ավարտին հասցնել և արդարադատության ոլորտի հետ մեկտեղ ստանալ նաև ուժային բլոկի նկատմամբ վերահսկողությունը: Պատահական չէ, որ գրեթե ամեն օր մամուլում նշվում է, որ ԱԱԾ պետի ամենահավանական թեկնածուն Ռուստամ Բադասյանն է: Փաշինյանը, սակայն, դժվար թե համաձայնի նման «ռասկլադի» հետ: Եթե սկզբում վարչապետը որոշակի ազդեցություն էր տվել սորոսականներին, ապա այսօր ակնհայտորեն փորձում է հակակշռել ու բալանսավորել այս թևը: Միևնույն ժամանակ, իհարկե, Փաշինյանը չի մոռանում, որ այս հիմնադրամի հետ կապված ավելի քան 18 պատգամավոր կա Ազգային Ժողովում, բացի այդ՝ մի քանի պաշտոնյաներ կան կառավարութունում: Նրանք վերահսկում են լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ, ու անհրաժեշտության դեպքում կարող են խնդիրներ ստեղծել Փաշինյանի համար:
 
Հաջորդը Տիգրան Ավինյանի թևն է: Այս թևը ևս բավական ազդեցիկ է, քանի որ Ավինյանը խարիզմատիկ ղեկավար է, և չնայած իր երիտասարդ տարիքին՝ կարողանում է թելադրել իր պայմանները իշխանության ներսում: Ավինյանի թիմի վառ դեմքերից են նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, նաև՝ ԱԺ մի քանի պատգամավորներ, որոնք Ավինյանի քվոտայով են մանդատ ստացել: Ավինյանը ազդեցություն ունի նաև մի քանի ուժային կառույցներում:
 
Այս պահին ՔՊ-ում կան նաև այսպես կոչված մինի թևեր, որոնք, սակայն, չեն լուծում որևէ քաղաքական հարց, այդ պատճառով էլ լուրջ վտանգ Փաշինյանի իշխանության համար ներկայացնել չեն կարող: Այդպիսի թևերից է օրինակ Հայկ Սարգսյանի մինի թևը: Սակայն կա ևս մի թև, որի սաղմերը արդեն իսկ ձևավորվում են: Դա Սասուն Միքայելյանի թևն է, որը վերջին շրջանում մի շարք առանցքային հարցերով կարծես թե դեմ է արտահայտվում Փաշինյանի վարած քաղաքական գծին: Այս թևին կարող են միանալ մի շարք պատգամավորներ, որոնք օրինակ Ստամբուլյան կոնվենցիայի, կամ Ամուլսարի հարցում արդեն իսկ արտահայտել են իրենց կարծիքը, որը նույնպես չի համընկնում Փաշինյանի և վերջինիս կառավարության առանցքային դերակատարների արտահայտած գնահատականների հետ:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Ամենադիտված