00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Եթե ժողովրդի կարծիքն արհամարհում են գույքահարկի բարձրացման հարցում, ապա ազգովի պետք է բոյկոտենք նախագիծը. Արման Վարդանյան«Դա կոռեկտ չէ». Փաստաբանի հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանի դստեր «փախնելու» վերաբերյալ Պետք է սթափվել, այլևս կործանումն անխուսափելի է դառնում. Արշավիր Ղարամյան Հաջորդ ՍԴ նախագահը հլու-հնազանդ ենթարկվելու է Փաշինյանի կամքին․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Դուք այս երկրի ողնաշարն եք. նախագահը հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի անդամների հետՊատգամավորների բախտը բերել է․ կորոնավիրուսը տանում են առանց ախտանշաններիԿրակոցներ՝ Անդրանիկի փողոցում․ կան ձերբակալվածներ Նիկոլ Փաշինյանը նոր վարչության պետ է նշանակել Մասսայական պիկնիկներն արգելվում են. ոստիկանությունը ծառայություն է իրականացնելու տեսարժան վայրերում Առաջին շահագրգիռը մենք ենք, որ հանրությունը տեսնի՝ ի՞նչ անհիմն քրեական գործ է քննվում․ Սերժ Սարգսյանի պաշտպան

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Մինչ օրակարգին անցնելը նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Տիգրան Առաքելյանի հիշատակը։ Այնուհետև Արման Սարգսյանը, ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին վտանգ սպառնացող պայմաններում խիզախություն և անձնազոհություն ցուցաբերելու համար, «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան հանձնեց ՊՊԳՎ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան Արմեն Հակոբյանին։

2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները ներկայացրեց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։ Նշվեց, որ ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում վերահսկել է օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը։

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2019 թվականի ինը ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով կամ 1.192 դեպքով (2018թ. 9 ամիս` 17.673, 2019թ. 9 ամիս` 18.865), ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների, հատկապես՝ ոչ մեծ ծանրության (աճ՝ 645-ով), և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (աճ՝ 165-ով) դեպքերի թվի աճով:

Չնայած հանցագործությունների թվի որոշակի աճին՝ պետք է փաստել, որ 2019թ. 9 ամիսների ընթացքում իրականացված լայնածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էականորեն՝ շուրջ հինգ անգամ, կրճատվել է դրա տեմպը (2019թ. հունվար՝ 35,3%, սեպտեմբեր՝ 6,7%):

Դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաև այն հանգամանքով, որ դեռևս նախորդ տարվանից, կապված իրավիճակի փոփոխության հետ, բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն․ եթե 2018 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել էր առերևույթ հանցագործության մասին 147․780 հաղորդում, ապա 2019 թ. 9 ամիսների ընթացքում դրանց թիվն աճել է 29.721-ով կամ 20,1%-ով, կազմելով` 177.501):

Հանցավորության ընդհանուր կառուցվածքում շարունակվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռի նվազման միտումը (21,3%-ից 16,8%): Փոխարենը նկատելի աճ է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում (45,9%-ից 50,6%)։ Ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմում է 37,8%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 56,8%:

Ըստ հիմնական հանցատեսակների՝ բացահայտման աշխատանքների արդյունավետության պատկերը հետևյալն է՝ սպանություններով՝ 69,6%, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերով՝ 83,8%, այդ թվում ծանր՝ 75,2%, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 83,7%, այդ թվում՝ մահվան ելքով՝ 68,8%, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության՝ 65,9%, ավազակության՝ 80,0%, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերով՝ 77,5%։


Համեմատաբար ցածր արդյունավետություն է գրանցվել խուլիգանության՝ 55,2%, կողոպուտի՝ 58,5%, գողության՝ 44,2%, այդ թվում՝ բնակարանային՝ 23,2%, յուրացման կամ վատնման՝ 58,8% դեպքերով:
Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 340 դեպք, ընդ որում՝ 12-ով աճել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման բացահայտման դեպքերը։

Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 931 դեպք, որոնցից 255-ը կաշառակերության դեպքեր են, 151-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման, 99-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 215-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 51-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն։

Ոստիկանության ստորաբաժանումները պատշաճ հասարակական կարգ ու անվտանգություն են ապահովել ինչպես փետրվարի 17-ին, հունիսի 10-ին և սեպտեմբերի 29-ին մի շարք մարզերում կայացած համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների, այնպես էլ 4.094 զանգվածային միջոցառումների ժամանակ:
Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգությանը՝ նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 253 և մարմնական վնասվածքներ ստացել 4.959 մարդ:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն անդրադարձավ ներկայացված վիճակագրությանն ու մի շարք խնդիրների։
Հաշվի առնելով ոստիկանի ծառայության վտանգավորությունը՝ Արման Սարգսյանը հանձնարարեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել անձնակազմի ֆիզիկական ու մարտական պատրաստականությանը։ Առանձնապես կարևորվեցին տեղերում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, միջանձնային ու գործընկերային հարաբերությունները։ Ստորաբաժանումների պետերին հանձնարարվեց անձնակազմին ծանրաբեռնել ըստ օպերատիվ անհրաժեշտության՝ գնահատելով տարածքի օպերատիվ իրավիճակն ու հանցագործությունների դինամիկան։
Անդրադառնալով առանձին ծառայություններում առկա բացթողումներին ու կարգապահական խնդիրներին՝ Արման Սարգսյանր ընդգծեց՝ համակարգում պետք է լինեն մարդիկ, որոնք իրենց ծառայությամբ պատիվ են բերում ոստիկանությանը։

Հանձնարարվեց նաև ընդլայնել սերտ համագործակցությունը իրավապահ մյուս կառույցների հետ։
Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգությանը՝ Արման Սարգսյանը հանձնարարեց անհանդուրժող լինել յուրաքանչյուր կոպիտ խախտման նկատմամբ՝ ընդգծելով, որ յուրաքանյուր նման խախտում կարող է կյանք արժենալ, և խախտումների արձանագրումն ու համարժեք գնահատականի արժանացնելը նախևառաջ վարորդի, ուղևորների ու հետիոտնի կյանքի և առողջության պահպանմանն է ուղղված։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հույս հայտնեց, որ ոստիկանության բոլոր ծառայությունները կշարունակեն հետևողական աշխատանքը՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կարգապահական ու ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ՝ ի նպաստ օրենքի, ի նպաստ պետության։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
2 Հուլ
Եկատերինբուրգում փոքրիկ աղջիկը փորձել է դանակով պաշտպանել ծեծվող մորը (տեսանյութ) Գյումրիում բախվել են Mercedes-ն ու 06-ը. կա վիրավորՄահացած կնոջ հեռախոսից գումար փոխանցողը մայրապետ է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿԱմփոփ՝ կարևորի մասին. 02.07.2020 (տեսանյութ) Խոսեպ Գվարդիոլան շնորհակալություն է հայտնել Լերոյ Սեյնին, ով տեղափոխվում է «Բավարիա»Աբովյան քաղաքում 62–ամյա վարորդը մարդատար ГАЗель-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Մահացող կնոջ հեռախոսից բուժքույրերը գումար են փոխանցել իրենց համարին. կորած դիակի հետքերով Հայտնի է` ովքեր են զբաղվելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմամբ Եթե ժողովրդի կարծիքն արհամարհում են գույքահարկի բարձրացման հարցում, ապա ազգովի պետք է բոյկոտենք նախագիծը. Արման ՎարդանյանԳեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպքԱնգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Չելսիի» հետԱռաքել Մովսիսյանի որդուն 4 ամիս չեն թույլատրում հեռախոսով խոսել կամ տեսակցել հարազատներին. News.am Նոր բացահայտում. ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածելՀայաստանն ընտրվել է «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր Նիկոլը հայ-ռուսական հարաբերությունները փռում է ասֆալտին. Մենուա Հարությունյան (տեսանյութ) Ես կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները. ԾառուկյանԿնորոգվի և կբարեկարգվի 61 կրթական և մշակութային հաստատություն, կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը Պամելա Անդերսոնը ծննդյան տարեդարձին հրապարակել է անկեղծ լուսանկար «Ինչպես միշտ օրիգինալ». Արփինե Հովհաննիսյանը` հմայիչ կերպարում (լուսանկար)Դու՛րս եկեք վերջապես ֆեյսբուքային կառավարման կործանարար բարդույթից. Հրաչյա Ռոստոմյանը` վարչապետ ՓաշինյանինՀայտնի է` երբ կիրականացվեն Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթներըՊատվաստանյութը, լավագույն դեպքում, ստեղծվելու է 2-3 տարի հետո. Հայկ Մանասյան «Տարակուսելի ինքնախոստովանություն» Արսեն Ջուլֆալակյանը հրապարակել է ՀԱՕԿ Պատվոնշանով պարգևատրված անձանց անվանացանկը Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրենին (տեսանյութ)Հայաստանը, հաջողություն կարող է ունենալ միայն խելացի քաղաքականություն վարելու դեպքում. Արմեն ԱշոտյանԱրարատ Միրզոյանը` ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինՀ1-ի եթերը հայտնի հայաֆոբ Նավալնիին տրամադրելը ոչ այլ ինչ է, քան «թքել քամուն հակառակ». Ռուսաստանի հայերի միությունՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր ՊուտինինՀանրային վայրերում, այդ թվում՝ կանգառներում դիմակ կրելը պարտադիր է. Ոստիկանություն (տեսանյութ) Հայաստանի թիմը կմասնակցի ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպվող առցանց Օլիմպիադային Գտե՛ք և հեռացրե՛ք ձեր միջից, մեծահարգ պետական Այրեր, բրուտոսներին. Ասողիկ աբեղա Կարապետյան Հարգելի գործընկերներ, հիմա արդեն Արսեն Թորոսյանը եկել է բոլորիդ հետևից. բժիշկ Արմեն ԳրիգորյանԿասեցումներ՝ «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում, առեւտրի կենտրոններում․ ԱԱՏՄՄասիս Մայիլյանը շնորհավորական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամների Մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել որպես պաշտոնից կուրացած և հղփացած մոլորյալի, հիրավի ինձ չեն ճանաչում. Էդուարդ ԱղաջանյանՀամացանցում նկար և լուրեր են շրջանառվում քաղաքային տրանսպորտի թանկացման վերաբերյալ. Անի ԽաչատրյանԱրցախի նախագահը նոր խորհրդական է նշանակել«Միլանը» «Անդերլեխտից» գնել է Ալեքսիս ՍալեմեյքերինՔաղավիացիայի կոմիտեն՝ առաջիկա օրերի չվերթների մասինՊրոթեզավորված ոտքերով 5 տարեկան տղան Լոնդոնի հիվանդանոցի համար 1 միլիոն դոլար է հավաքել ՝ քայլելով 6 մղոն․ CNN (տեսանյութ)«Դա կոռեկտ չէ». Փաստաբանի հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանի դստեր «փախնելու» վերաբերյալ «Կորոնավիրուսը աշխարհի համար լուրջ ահազանգ է․ սա դեռ սկիզբն է»․ չինացի վիրուսաբան․ MirrorԸնդունելության քննություններին ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել Պարո՛ն վարչապետ, Ձեր կոչն ԱԺ ամբիոնից կարող է քաղաքացիական բախումների սկիզբ դառնալ. Արման ՎարդանյանՊետք է սթափվել, այլևս կործանումն անխուսափելի է դառնում. Արշավիր Ղարամյան Հաջորդ ՍԴ նախագահը հլու-հնազանդ ենթարկվելու է Փաշինյանի կամքին․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Վրաստանում կորոնավիրուսով նոր վարակվածների մեծ մասը բեռնափոխադրող վարորդներն են Դուք այս երկրի ողնաշարն եք. նախագահը հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի անդամների հետՊատգամավորների բախտը բերել է․ կորոնավիրուսը տանում են առանց ախտանշանների
Ամենադիտված
Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ Մանուկյան«Երբ գյումրեցին ասում է՝ ես գյումրեցի եմ, դիլիջանցին՝ դիլիջանցի եմ, նորմալ է, բայց, երբ երևանցին ասում է՝ ես երևանցի եմ, չգիտես ինչու, ընկալվում է տարանջատում»Սանդղակում կարող եք տեսնել, թե ո՛ր գնով բնակարանի համար ինչքան գույքահարկ եք վճարելու․ Արման Եղոյան Ֆոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Իմ Լույսը գնա՜ց․ Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումը«Նորից միասին». Բելլա Քոչարյանն ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել Զավեշտալի դեպք Հայաստանում. կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ «Օրը ցերեկով, Երևան. սա է Նիկոլի երազած Հայաստանը» «Հայաստանցուն էշի տեղ եք դրել...ստի վերջը 40 օր է». Մհեր Արմենիան՝ ՀՀ իշխանությանըԸնտանիքը 8 անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում. Աննա Հակոբյանը նրանց վտարում է տրամադրված բնակարանից (տեսանյութ)
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան «Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարԵվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԱրտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում ենԿրակոցներ՝ Երևանում. սպանվել է Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտը» Չեմ ցանկանում մարդկանց վատ դրության մեջ դնել, բայց սա անընդունելի է. Մարիամ Փաշինյան (տեսանյութ)Տեսախցիկն արձանագրել է Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունը (տեսանյութ) Հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին մենք կմոռանանք կորոնավիրուսի մասին
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարԵվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԱրտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում ենՄանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին