Հնդկաստանում հանգուցյալը «կենդանացել» է սեփական թաղման ժամանակ
OtherՀնդկաստանում հանգուցյալը «կենդանացել» է սեփական թաղման ժամանակ, հաղորդում է Asia One-ը:
Նշվում է, որ 55-ամյա հովիվը այծերին արածեցնելուց հետո անհետացել է: Տղամարդու հարազատները նրան գտել են անգիտակից վիճակում: Կարծելով, թե նա մահացել է, ընտանիքը կազմակերպել է նրա թաղման արարողությունը: Գերեզմանատանը տղամարդը սկսել է շարժել գլուխը:
Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն ասել են, որ բարձր ջերմություն եւ դողէրոցքի հետեւանքով տղամարդը կորցրել է գիտակցությունը, ինչի պատճառով անկենդան է թվացել: